20 C
Yerevan
23 Հոկտեմբերի, 2020
107945.6 By Google Analytics 22.10.2020
Գլխավոր » ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի նախկին հրամանատարը բարձր է գնահատել հայերի ռազմական հնարավորությունները
Այլ Լուրեր

ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի նախկին հրամանատարը բարձր է գնահատել հայերի ռազմական հնարավորությունները

Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի նախկին գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Սթավրիդիսը բարձր է գնահատել հայկական կողմի ռազմական հնարավորությունները: Սթավրիդիսը նման տեսակետ է հայտնել Bloomberg-ում հրապարակված իր ծավալուն հոդվածում՝ հայ-ադրբեջանական բախումների, Արցախի խնդրի վերաբերյալ:

«ՆԱՏՕ-ում գտնվելուս 4 տարիների ընթացքում ադրբեջանցիների կողմից տեղի ունեցան մի շարք ռազմական գործողություններ, որոնք հայերը հեշտությամբ կասեցրին: Մեր հետախուզական գնահատականների համաձայն, գրեթե վստահաբար հայերը կհաղթեին, եթե գործը հասներ լուրջ բախումների»,-նշել է Սթավրիդիսը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, 2 «ՏՕՍ 1» տիպի հրանետ 75 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 151 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 10 զրահափոխադրիչ:

Նմանատիպ Հոդվածներ

ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցման համար

Նատա Հարությունյան

Քաղաքացիական բնակչության ցանկացած թիրախավորում պետք է դադարեցվի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Նատա Հարությունյան

Եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դադարի լինել ԼՂ հակամարտության կողմ, հնարավոր կլինի հասնել կրակի դադարեցմանը․ՀՀ նախագահը՝ Ստոլտենբերգին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին