4 C
Yerevan
February 20, 2020
Գլխավոր » Նեանդերթալյան մարդն արհեստականորեն կրակ է ստացել.հայ հնագետների պեղումը միջազգային արդյունք է տվել
Գիտակրթական

Նեանդերթալյան մարդն արհեստականորեն կրակ է ստացել.հայ հնագետների պեղումը միջազգային արդյունք է տվել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում հնագետները արձանագրել են հետաքրքիր արդյունք, որը վերաբերում է քարե դարին: «Լուսակերտ 1» հնագիտական հուշարձանում կատարվել է ուսումնասիրություն, հայտնաբերվել են ծանր անուշաբույր ածխաջրեր: Հատուկ հետազոտություններով փաստագրվել է, որ դրանք վկայում են կրակի ստացման օջախ ունենալու մասին: Այս մասին նշեց  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: 

«Խոսքը այն մշակութային շերտի մասին է, որը թողել է Նեանդերթալյան մարդը: Սա նորություն է նախամարդու ուսումնասիրության ոլորտում: Մինչ այս դիտարկումներն ընդունված էին այն տեսակետները, որը կրակը ստացել և օգտագործել է բանական մարդը: Նեանդերթալյան մարդը չէր կարողանում արհեստականորեն կրակ ստանալ: Այս հետազոտությունը ցույց տվեց, որ Նեանդերթալյան մարդը կարող էր կրակը արհեստականորեն ստանալ: Սա բավական լուրջ ուսումնասիրություն է, որ միջազգային նշանակության արդյունք ունի»,-ասաց Պավել Ավետիսյանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին