24 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83244.8 By Google Analytics 07.07.2020
Գլխավոր » Նեղուցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող ճանապարհահատվածը մայիսի 27-ին 5 ժամ փակ կլինի
Այլ Լուրեր

Նեղուցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող ճանապարհահատվածը մայիսի 27-ին 5 ժամ փակ կլինի

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նեղուցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող  ճանապարհահատվածը մայիսի 27-ի ժամը 15։00-ից մինչև 20։00-ն փակ կլինի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Մայիսի 27-ին, ժամը 15։00-ից մինչև 20։00-ն «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից  Մ-6 ավտոճանապարհին իրականացվելու են ժայռի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով Նեղուցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող  ճանապարհահատվածը փակ կլինի։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ Հոդվածներ

Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու

Սերինե

Ժամանակավոր փակ կլինի Ալավերդի-Ախթալա ճանապարհահատվածը

Սերինե

Հայտարարվել է Մ11-Ախպրաձոր ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին