10.3 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53358 By Google Analytics
Գլխավոր » Ներկայիս Սահմանադրական դատարանը մեզ փոսն է գցել․ Կարապետ Բադալյան
Գլխավոր Նորություններ

Ներկայիս Սահմանադրական դատարանը մեզ փոսն է գցել․ Կարապետ Բադալյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ապրիլի 5-ին նախատեսվում է Սահմանադրության մեկ դրույթի փոփոխության նախագծի հանրաքվեն։ Այդ դրույթով դադարեցվելու է ՍԴ նախագահի և մյուս դատավորների պաշտոնավարումը։ Օրերս Այո-ի շտաբին զուգահեռ ձևավորվեց նաև Ոչ-ի շտաբ։

Այո-ի հաղթանակի դպքում ի՞նչ կազմով է գործելու նոր Սահմանադրական դատարանը, արդյո՞ք «այո» քարոզողները մանիպուլացնում են հանրությանը։ Այս և այլ հարցերի շուրջ Newarmenia.am-ը զրուցել է փաստաբան Կարապետ Բադալյանի հետ։

-«Ոչ»-ի շտաբում ընդգրկված անձինք նշում են, որ իշխանությունը նպատակ ունի ձևավորելու կառավարելի Սահմանադրական դատարան։

-Իշխանությունը ժողովուրդն է, այսօրվա կառավարողների՝ գործադիր իշխանության նպատակը օրինական ժողովրդավարական դատարան ստեղծելն է։ Ինչ վերաբերում է գործնական վերառեալիզացիային, եթե հանրաքվեի արդյուքնում «այո»-ն հաղթեց, ապա դատավորների ընդհանուր ժողովն առաջարկելու է երկու դատավոր՝ ՍԴ ներկայիս դատավորների կազմից, մյուս երկուսին ընտրելու համար ՀՀ նախագահը պետք է մրցույթ հայտարարի, և ևս երեք հոգի՝ Կառավարությունը պետք է առաջարկի։ Կան բավականին շանսեր, որ ժողովրդավար դատարան կլինի։

-Ասում են հանրության մեծամասնությունը տեղյակ չէ, թե ՍԴ ինչ գործառույթներ է իրականցնում, և իշխանությունը մանիպուլացնում է ժողովրդին «այո»-ի և «ոչ»-ի այս պայքարում ժողովրդին «սև»-ի ու «սպիտակ»-ի բաժանելով։

-Նման պնդումները, «սև»-ի և «սպիտակ»-ի պնդումները, ինքնին մանիպուլյացիա են, որովհետև նախորդ Սահմանադրությունները հենց նույն ժողովուրդն է ընդունել հանրաքվեներով։ Ժողովուրդը ո՞նց չի հասկանում, թե ինքը ինչ է արել, առավել ևս հիմա, երբ այսքան լրատվամիջոցներ կան ու սոցիալական ցանցեր, և ժողովուրդն ինֆորմացված է, թե ինչ փոփոխություն է առաջարկվում։

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում հրապարակել է նկար, որում արտացոլված են ոչ ասֆալտապատ և ասֆալտապատ ճանապարհաներ։ Ոչ ասֆալտապատ ճանապարհի վրա գրված է՝ ոչ, իսկ ասֆալտապատ ճանապարհի վրա՝ այո։ Այս նկարը քննադատության է արժանացել «ոչ»-ի շտաբում ընդգրկված որոշ անձանց կողմից՝ այս քայլը ևս համարելով մանիպուլյացիա։ Բարձրաձայնել են, որ ՍԴ-ի աշխատանքի հետ որևէ կապ չունեն այս ճանապարհները։

-Եթե չեն հասկացել այդ սիմվոլն ինչ է նշանակում, դա իրենց խնդիրն է։ Քանդված ճանապարհի նկարը մեր նախորդ՝ «Հանրապետական» կուսակցության ժամանակների ճանապարհներն են, և ոչ մեկը չի կարող առարկել դա։ Քանդված ճանապարհներ են եղել, բայց այս երկու տարվա մեջ ճանապարհներն ասֆալտապատվել են։ Սա հնի ու նորի կոնտրաստն է ցույց տալիս, որը շատ պարզ է։ Մենք պետք է ընտրենք այն՝ ինչը մեզ համար նոր է, հարթ է,  և ճանապարհը տեղ է հասցնելու, այլ ոչ թե գցելու է փոսերը։

-Իսկ ներկայիս Սահմանադրական դատարանը մեզ գցե՞լ է փոսը։

-Պարբերաբար, ինքը միայն դա է արել։ ՍԴ-ն չի պաշտպանել ընտրությունների օրինականաությունը կեղծիքներից, մարդկանց մասսայական իրավունքների խախտումները չի կանխել, որն էլ իր մեծագույն առաքելությունն էր, ինչը ձախողել է։ Այս պատճառով էլ հեղափոխություն եղավ, պատճառներից մեկն էլ սա էր։

-Չնայած այն փաստին, որ խորհրդարանական ընդդիմությունը չձևավորեց «ոչ»-ի շտաբ, այնուամենայնիվ այդ շտաբը ձևավորվեց «Իրավական ուղի» ՀԿ-ի կողմից։

«Ոչ»-ի շտաբի ցուցակը նայել եմ ես, այնտեղ կային և նախկին իշխանության ներկայացուցիչներ, որոնք ձև են տալիս, որ իրավապաշտպանություն են անում, կան նաև իսկական իրավապաշտպաններ, որոնք նախկինում էլ են ներկայացել որպես իրավապաշտպան։ Խառը խումբ է և միանշանակ գնահատական տալ հնարավոր չէ։ Բայց ես շատ ուրախ եմ, որ այդ խումբը ձևավորվել է, որովհետև քաղաքական ուժերի կողմից ոչ-ի շտաբ չձևավորելը անպատասխանատու քայլ էր։ Եթե իրենք համաձայն չեն, այդ անհամաձայնությունը հայտնելու ձևը «ոչ» ասելն է։ Եթե ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն գտնում են, որ այդ քայլը հակասահմանադրական է և չեն ուզում, որ ապօրինություն լինի պետք է ժողովրդին համոզեն, ժողովուրդն էլ ասի՝ ոչ փոփոխությանը, իրենք էլ հաղթանակեն, և «հակասահմանադրական» ոչ մի գործարք տեղի չի ունենա։

 Նարա Մարտիրոսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին