7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54081 By Google Analytics
Գլխավոր » Ներկա դրությունը կատալիզատորի դեր է խաղալու նաև ՀՀ-ում անկանխիկ գործարքների համար. պատգամավոր. «ՀՀ»
թերթերի տեսություն

Ներկա դրությունը կատալիզատորի դեր է խաղալու նաև ՀՀ-ում անկանխիկ գործարքների համար. պատգամավոր. «ՀՀ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Աշխարհում համավարակի հետեւանքով տեղի են ունենում գործընթացներ, որոնք նոր զարգացումներ են ենթադրում նաեւ ֆինանսատնտեսական ոլորտում։ Կան երկրներ, որտեղ բնակչության մեծամասնությունն օգտվում է վճարումների անկանխիկ եղանակից։ Պատճառն այն է, որ քարտի միջոցով գործարքներ կատարելը դյուրին է, իսկ եկամուտների եւ ծախսերի հայտարարագրումն ավելի վերահսկելի։

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանի գնահատմամբ, դա տվյալ երկրի ֆինանսական մշակույթի, ֆինանսական գրագիտության բաղադրիչներից է։ «Ներկա դրությունը կատալիզատորի դեր է խաղալու նաեւ Հայաստանում անկանխիկ գործարքների համար։ Կան ընկերություններ, որ կկարողանան շատ արագ ներկայացնել իրենց բիզնեսն առցանց եղանակով, ինչպես նաեւ առցանց իրականացնել իրենց տեսականու սպառման եւ ձեռքբերման գործընթացը»,- ասաց պատգամավորը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում։

Ինչպիսի ազդեցություն կունենա համաշխարհային առողջապահական ճգնաժամը Հայաստանի տնտեսության, ֆինանսական շուկայի համար։ Որքանո՞վ է սթրեսակայուն մեր տնտեսությունը։ Ա. Մանուկյանն ընդգծեց, որ մեր հասարակությունը տարատեսակ եւ հաճախ շատ ավելի լուրջ փորձություններից է պատվով դուրս եկել՝ սկսած Արցախյան ազատամարտից մինչեւ Սպիտակի երկրաշարժ ու այլ ֆորս մաժորային իրավիճակներ, եւ վստահեցրեց, որ սա էլ կհաղթահարենք»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Varks.am-ին լիցենզիայից զրկելը քաղաքացիներին չի ազատում ունեցած վարկային պարտավորություններից. պատգամավոր

Աշխեն

Եթե հետագայում նավթի գները նվազեն` կնշանակի, որ գազի գնի բանակցության ճիշտ պահը չէր. Արտակ Մանուկյան

Diana Amirkhanyan

Նավթի գների անկումը պե՞տք է ազդի վառելիքի հայկական շուկայի վրա․ հակասական կարծիքներ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին