Գլխավոր » Ներողություն եմ խնդրում Արարատի մարզպետից, դա ոչ թե իմ, այլ Նորայր Գրիգորյանի խոսքերն էին․ մարզպետարանի դեմ ակցիա իրականացնող ցուցարար. Տեսանյութ
Քաղաքականություն

Ներողություն եմ խնդրում Արարատի մարզպետից, դա ոչ թե իմ, այլ Նորայր Գրիգորյանի խոսքերն էին․ մարզպետարանի դեմ ակցիա իրականացնող ցուցարար. Տեսանյութ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին պաշտոնանկ անելուց հետո կրքերը դեռ չեն հանդարտվել․ Գրիգորյանը դիմել է դատարան՝ իր լիազորությունները վերականգնելու պահանջով։ 

Համայնքի ղեկավարին ավագանու կողմից պաշտոնանկ անելուց հետո ցույցեր եղան Արարատի մարզպետարանի դիմաց՝ ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի։

NewArmenia.am-ն արդեն իսկ ներկայացրել էր, թե ովքեր են կանգնած այդ ցույցի կազմակերպման հիմքում։

Այսօր NewArmenia.am-ին  տրամադրվել է մի տեսանյութ, որտեղ մարզպետի դեմ ցույց իրականացնող Արսեն Ավետիսյանը ներողություն է խնդրում մարզպետ Գարիկ Սարգսյանից։ Նա պատմում է, թե ով է իրեն ուղղորդել ցույցի մասնակցել ու անվայելուչ արտահայտվել մարզպետի մասին։

«Նորայր Գրիգորյանը խնդրեց, որ գամ ու մասնակցեմ ցույցին։ Ես էլի չէի գնա, բայց մամաս զանգեց ու ասեց, որ իրեն էլ են զանգել կանչել ու մեղքն էկել է, մայրս  գնալու էր՝ հարգում է այդ մարդկանց, ես էլ գնացի։ Ցույցի ժամանակ Նորայր Գրիգորյանն ինձ մոտեցավ ու ականջիս փսփսաց, թե «մարզպետին կզցրա», բայց ավելի կոպիտ է ասել։ Ես իներցիայի տակ մի երկու կոպիտ խոսք ասեցի, սիրուն բան չեմ արել, դրա համար կուզեմ համերաշխություն լինի, պարոն մարզպետ, դա իմ խոսքերը չէր, դա Նորայր Գրիգորյանի խոսքերն էր։ Պատրաստ եմ նաև առերսվել Նորայր Գրիգորյանի հետ»,- ասում է Արսեն Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ ՏԻՄ օրենքի 26 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի սահմանված կարգով համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու որոշում է կայացվել, որին հաջորդել էի բողոքի ակցիաներ։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին