7.4 C
Yerevan
10 Ապրիլի, 2020
54255 By Google Analytics
Գլխավոր » Նիդերլանդներից Հայաստան վերադառնալ ցանկացողները կարող են օգտվել Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթից
Սոցիալական

Նիդերլանդներից Հայաստան վերադառնալ ցանկացողները կարող են օգտվել Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթից

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նիդերլանդներից Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել «Բելավիա» ընկերության՝ մարտի 29-ին նախատեսված Ամստերդամ — Մինսկ — Երևան չվերթից։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ մարտի 27-ից արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև չվերթները դեպի Ամստերդամ և Երևան։

Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել մարտի 29-ին նախատեսված «Բելավիա» ընկերության Ամստերդամ — Մինսկ — Երևան չվերթից։ Տոմսերը կարող եք ամրագրել ավիաընկերության կայքում ՝ belavia.by ։ Դեսպանությունը կապի մեջ է «Բելավիա» ընկերության ներկայացուցչության հետ և պատրաստ է աջակցել տեղեր ամրագրելու հարցում՝ դրանց առկայության պարագայում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ Հոդվածներ

Բժշկական սարքավորումներ տեղափոխող ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ. ՏԱՍՍ

Աշխեն

ՀՀ ԶՈՒ Սու-30ՍՄ ռազմական ինքնաթիռները հսկում են երկրի օդային սահմանները

Սերինե

Utair Airlines-ը դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան և մի քանի այլ երկիր

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին