21 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92003.2 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Նիդերլանդներն ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը
Այլ Լուրեր

Նիդերլանդներն ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նիդերլանդները Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը հայտնել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու մասին։ Այս մասին փետրվարի 14-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«2020թ. փետրվարի 12-ին Նիդերլանդները հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»,-նշել է Նաղդալյանը:

Հայաստան- Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արդեն վավերացրել են 21 պետություն՝ Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Իռլանդիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը, Հայաստանի Հանրապետությունը, Շվեդիան, Սլովենիան, Նիդերլանդները:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին