9 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53331 By Google Analytics
Գլխավոր » Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին. ՈՒՂԻՂ
Գլխավոր Նորություններ

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին. ՈՒՂԻՂ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք է մատուցում 1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին։

ՀՀ վարչապետին ուղեկցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Փետրվարի 28-ին լրանում է Խորհրդային Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացված դաժան սպանդի ու տեղահանության 32-րդ տարելիցը։ 1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած  ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ  քաղաքում ադրբեջանական իշխանությունների  կողմից պետական  մակարդակով կազմակերպվեցին  քաղաքի հայ  ազգաբնակչության ջարդերն ու զանգվածային տեղահանությունը։

Փետրվարի 29-ին խորհրդային զորքերը մտան Սումգայիթ, սակայն  այդ օրը ևս շարունակվեցին բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը միայն երեկոյան էր դիմել վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։ Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։

Հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին։

Հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 27. Februar 2020


Նմանատիպ Հոդվածներ

Պետության աջակցության շրջանակում արդեն իսկ բաշխվել է ավելի քան 2 մլրդ դրամ

Աշխեն

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռները ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ. վարչապետ

Սերինե

ՀՀ-ն առաջարկում է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլիով․ Փաշինյանը հաջող բանակցությունների հույս ունի

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին