28 C
Yerevan
12 Օգոստոսի, 2020
91564.8 By Google Analytics 11.08.2020
Գլխավոր » Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիմոնետա Սոմարուգային՝ Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի առթիվ
Այլ Լուրեր

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիմոնետա Սոմարուգային՝ Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի առթիվ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգային՝ Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները:

Խորապես համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև տարբեր ոլորտներում իրականացվող փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի նոր նախագծերով և ծրագրերով՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է կորոնավիրուսի դեմ պայքարում մեր պետությունների միջև հաստատված փոխգործակցությունը: Վստահ ենք, որ այս իրավիճակի դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն համատեղ և համակարգված քայլերով»:

Նմանատիպ Հոդվածներ

Եկել է տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակը. Վարչապետի մոտ կայացել է հերթական խորհրդակցությունը

Նատա Հարությունյան

Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Նատա Հարությունյան

Վարչապետի շնորհավորականը միանգամայն ճիշտ որոշում էր

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին