18 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2020
101872 By Google Analytics 30.09.2020
Գլխավոր » Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ
Այլ Լուրեր

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

«Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ հնդիկ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները՝ խարսխված մեր ժողովուրդների դարավոր պատմական կապերի, բարի կամքի և փոխվստահության ամուր հիմքերի վրա: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր որակ և բովանդակություն հաղորդել քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում երկկողմ և բազմակողմ համագործակցության համակողմանի զարգացմանը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,-ասված է ուղերձում:

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Նատա Հարությունյան

Վարչապետ Փաշինյանը Հասան Ռոհանիին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին

Անի Գրիգորյան

Մենք նպատակ ունենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատել. Փաշինյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին