20 C
Yerevan
4 Օգոստոսի, 2020
89670.4 By Google Analytics 03.08.2020
Գլխավոր » Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

 «Հարգելի մաեստրո,

 Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։ 

Դուք ստեղծել եք արվեստի բարձրարժեք գործեր, որոնք միջազգային ճանաչում են բերել Ձեզ, հարստացրել ոչ միայն հայ երաժշտարվեստը, այլև՝ մուլտիպլիկացիան և կինոն։

Մեծ է Ձեր ավանդն ազգային երաժշտական արվեստի զարգացման, երաժիշտների նոր սերնդին արվեստի լավագույն  ավանդույթներով ու ոգով դաստիարակելու գործում:

Այդ առումով, ցանկանում եմ հատուկ ընդգծել Հայոց բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր հայրենի» ստեղծագործությունը, որը հայ զինվորի լավագույն ուղեկիցն է, նրա հանդարտ-հաղթական ոգու լավագույն արտահայտությունը, հայրենիքի նկատմամբ մեր տածած սիրո ամբողջական ձևակերպումը: 

Սիրելի մաեստրո,

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական եռանդ և անսպառ ներշնչումներ»:

Նմանատիպ Հոդվածներ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիմոնետա Սոմարուգային՝ Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի առթիվ

Նատա Հարությունյան

Կառավարությունն օժանդակություն կցուցաբերի ռեստորանային բիզնեսին աշխատատեղերի պահպանման գործում

Անի Գրիգորյան

Հիմնադրամին նվիրաբերվել է ավելի քան 313 միլիոն դրամ. վարչապետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին