Գլխավոր » Նիկոլ Փաշինյանը պետք է ուժեղացնի իր գործողությունները և ոմանց ցույց տա «կլեչատնի արևի» տեղը. Կոռնիձորի Արո
Հարցազրույցներ

Նիկոլ Փաշինյանը պետք է ուժեղացնի իր գործողությունները և ոմանց ցույց տա «կլեչատնի արևի» տեղը. Կոռնիձորի Արո

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ոչ մի քաղաքացի,  կլինի դա Արցախի ղեկավար կազմից, կամ նախկին ղեկավար, որոնք իրենց հարցերը միշտ լուծել են  տեռորի և վախի մթոնոլորտում, ղարաբաղյան սինդրոմի մթնոլորտում,  իրավունք չունի ՀՀ շարքային մահկանացուից սկսած, առավել ևս ժողովրդի կողմից միաձայն ընտրված վարչապետին տեռորով, ոչնչացնելով, ֆիզիկական հաշվեհարդարով, վախեցնելու կամ նախազգուշացում տալու»։ Newarmenia.am-ի հետ զրուցում մեկնաբանելով Արցախ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի երեկվա հայտարարությունները՝ ասաց ազատամարտիկ, Կոռնիձոր ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը։

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Սասնա ծռեր» կուսակցության հետ հանդիպելով, փորձում է ահաբեկել, Նիկոլ Փաշինյանը բռնազավթել է իշխանությունը։ Ավելին՝ նա նշել է, որ «2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ՝ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց»։

Արա Խուդավերդյանն ասաց, որ ինքը զարմանում է Բալասանյանի վրա, որ նա՝ լինելով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, վտանգավոր մտքերի ջատագովն է։

«Այսինքն՝ ստիպում են, որ ակամայից, Հայաստանի սթափ ազգաբնակչություն,  դանակներն ու եղաններն առեք և եկեք մեր վրա։ Որովհետև, եթե նա փորձի վտանգել հայաստանյան իշխանությանը կամ կառավարությանը, մենք պատրաստ ենք այսօր կանխելու։ Ժամանակին մենք ձեռք չէինք բարձրացնում իրենց վրա, բայց մենք տեսանք՝ ինչպիսի կռախի առաջ կանգնեցրեցին, թե՛ պետությանը, և թե՛ ժողովրդին, իսկ այսօր հոխորտալով, ցույց տալով իրենց մասնագիտական կարողությունը՝ որպես տեռորիստների, փորձում են մի ամբողջ պետություն ծնկի բերել։ Մենք, որպես հակատեռորիստներ, կկանգնենք ղարաբաղյան կլանի տեռորիստական թիմի դեմ և թույլ չենք տա կործանեն հայոց պետությունն  ու պետականությունը, առավել ևս վնասեն Հայաստանի վարչապետին»,- ասաց Արա Խուդավերդյանը։   

Հարցին, թե արդյոք Վիտալի Բալասանյանի հայտարարություններն իրենց մեջ սադրանք չեն պարունակում այն իմաստով, որ դարձյալ կխոսվի ղարաբաղցի հայաստանցի մոտեցման մասին, Արա Խուդավերդյանն ասաց, որ ղարաբաղցի-հայաստանցի խոսակցությունը միշտ եղել է ղարաբաղյան կլանի կողմից արտաբերողներից մեկն էլ հաճախ եղել է Վիտալի Բալասանյանը, որն իրեն համարում է պատերազմ անցած տղա, բայց  հայաստանցիների կողքին կանգնած էր կռիվ անում և շատ ժամանակ՝ հայաստանցիների թիկունքից ռացիաներով հրահանագներ էր տալիս։

«Եվ ամոթ է, թող վերջ դնեն, ընդունեն պարտությունը, հավաքեն իրենց փասա- փուսեն և լքեն արենան, ոչ մեկ իրենց թույլ չի տա, որ Հայաստանի ապագա ղեկը վերադառնա ղարաբաղյան կլանի ձեռքը։ Դրանով ինքն ուզում է ապացուցել իրենց հետ վերադարձի ցասումը։ Հավանաբար իրենց պուտուկները դատարկվում է, իսկ սեփական թալանը չեն կարողանում աջուձախ ծախսեն, ինչպես կծախսեին պետության հաշվին, շորթման հաշվին, թալանի հաշվին, դրա համար իրենց մոտ ստեղծվել է այսպիսի ցայտնոտային վիճակ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը պետք է ավելի ուժեղացնի իր գործողությունները, եթե այն ժամանակ մարդկային ու խղճի գործոնն էր աշխատում իր մեջ, հիմա պետք է որպես պետական այր դա դնի մի կողմ և ոմանց ցույց տա կլեչատնի արևի տեղը»,- ասաց Արա Խուդավերդյանը։

Այնուհետև անդրադառնալով Բալասանյանի խոսքի այն հատվածին, որ նա նշում է, թե Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անհիմն է, ազատամարտիկն ասաց, որ իր  խոսքն ուղղում է Վիտալի Բալասանյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և ղարաբաղյան կլանի կարկառուն դեմքերին։

«Մարտի 1-ի ժամանակ հազարավոր քաղաքացիների նկատմամբ ապօրինի հետախուզում հայտարարվեց, գնում էր շարանային ապօրինի ձերբակալություններ, Վիտալիկ, դա օրինակա՞ն էր։ Իսկ երբ թալանչուն, գողին, հանցագործին ձերբակալում են, դա անօրինակա՞ն է։  Օրենքից խոսի էն դեպքում, երբ օրենք կհասկանաս։ Անգամ, եթե մարտյան դեպքերի մասնակիցներից պերեվերբովկա եք արել և տարել ձեր կողքին կանգնեցրել, որն իր ամբողջ կյանքում հայհոյում էր Ռոբերտ Քոչարյանին ու ղարաբաղյան կլանին, դա չի նշանակում՝ դրանով դուք վերջ դրեցիք մարտյան դեպքերի բացահայտմանն ու կոծկեցիք այն»,- իր խոսքն այսպես եզրափակեց Արա Խուդավերդյանը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին