Գլխավոր » Նման հայտարարությունների օրինականությունը պետք է գնահատեն իրավապահ մարմիները. Վ․ Կարապետյանը՝ Վ․ Բալասանյանի հայտարարությունների մասին
Քաղաքականություն

Նման հայտարարությունների օրինականությունը պետք է գնահատեն իրավապահ մարմիները. Վ․ Կարապետյանը՝ Վ․ Բալասանյանի հայտարարությունների մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ծանոթ է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններին։ Սակայն նա NewArmenia-ի հետ զրույցում նշեց, թե այս հայտարարություններին պետք է գնահատական տան իրավապահ մարմինները։

«Նման հայտարարությունների օրինականությունը պետք է գնահատեն իրավապահ մարմիները»,- կարճ մեկնաբանեց Վ․ Կարապետյանը։ Նա չցանկացավ քաղաքական գնահատական տալ Վ. Բալասանյանի հայտարարությանը՝ նշելով, որ այն իրավական հարթությունում է գտնվում:

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Սասնա ծռեր» կուսակցության հետ հանդիպելով, փորձում է ահաբեկել։ Ավելին՝ նա նաև նշել էր․ «2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ՝ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց»:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին