36 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91043.2 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Նշվել են այն երկրները, որոնք պատրաստ են ընդունել ռուսաստանցիներին
Աշխարհ

Նշվել են այն երկրները, որոնք պատրաստ են ընդունել ռուսաստանցիներին

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Խորվաթիան եւ Մալթան պատրաստակամություն են հայտնել ընդունելու ռուսաստանցի զբոսաշրջիկներին: Այդ մասին հաղորդում Է «ՌՏՕԱ-ի լրաբերը»՝ վկայակոչելով եվրոպական դիվանագիտական առաքելություններից մեկի մի աղբյուրի:

Նշվում Է, որ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության հետ կապված ներկա իրադրության առնչությամբ ԵՄ-ի մյուս պետությունները որոշում են ընդունել ճանապարհորդների համար սահմանները չբացել գոնե մինչեւ օգոստոսի երկրորդ կեսը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, այդ դիրքորոշումն ունեն այդ թվում այն երկրները, որոնց համար Ռուսաստանի հետ սահմանամերձ զբոսաշրջությունը տնտեսական տեսակետից կարեւոր Է: Այսպես, Ֆինլանդիան սահմանը չի բացի մինչեւ օգոստոսի 25-ը, իսկ Էստոնիան՝ մինչեւ սեպտեմբեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին