Գլխավոր » «Նոա»-ն և «Գանձասար-Կապան»-ը հաղթեցին 15-րդ տուրում
Սպորտ

«Նոա»-ն և «Գանձասար-Կապան»-ը հաղթեցին 15-րդ տուրում

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Հայաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրը եզրափակվեց երկու հանդիպմամբ:

«Նոա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Արարատ»-ին և հաղթեց երկու գնդակի առավելությամբ: «Նոա»-ի կազմում աչքի ընկան Մաքսիմ Մայրովիչը և Դմիտրի Լավրիշևիչը: Օրվա մյուս խաղում «Շիրակ»-ը Ավանի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալվեց «Գանձասար-Կապան»-ին: Վերջիններս հաղթեցին նվազագույն հաշվով:

Հայաստանի առաջնությունում այսուհետ կլինի ձմեռային դադար: Այն կվերսկսվի 2020 թվականի փետրվարին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին