31 C
Yerevan
5 Օգոստոսի, 2020
90099.2 By Google Analytics 04.08.2020
Գլխավոր » Նորատուս համայնքում կկառուցվի համայնքապետարանի շենք, կհիմնանորոգվեն ճանապարհներ
Սոցիալական

Նորատուս համայնքում կկառուցվի համայնքապետարանի շենք, կհիմնանորոգվեն ճանապարհներ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կկառուցվի համայնքապետարանի նոր շենք, ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Սեւանի փողոցի սկզբնամասում եւ վերջնամասում:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ համայնքապետարանի շենքի կառուցման նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 32 միլիոն դրամ, որի 45 տոկոսը կամ 14 միլիոն 400 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 17 միլիոն 600 հազար դրամը՝ Նորատուսի համայնքապետարանը: Սեւանի փողոցի հատվածների ասֆալտապատման նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 21 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 12 միլիոն 600 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 8 միլիոն 400 հազար դրամը՝ Նորատուսի համայնքապետարանը:

Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանի հավաստմամբ՝ երկու ծրագրերի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: «Նորատուսի համայնքապետարանի նոր շենքը կկառուցվի համայնքի արվեստի դպրոցի շենքի տեղում, որը վթարային լինելու պատճառով կքանդվի ամբողջությամբ: Արվեստի դպրոցը կզբաղեցնի համայնքի մշակույթի տան շենքի այն տարածքը, որտեղ գործում է Նորատուսի համայնքապետարանը: Համայնքապետարանի նոր շենքը կլինի միահարկ՝ 150 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ: Սեւանի փողոցից 300 գծամետր ճանապարհ կասֆալտապատվի վերջնամասում, շուրջ 100 մետր՝ սկզբնամասի 13-րդ նրբանցքում: Ասֆալտապատվող հատվածների ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 2200 քառակուսի մետր»,- նշեց համայնքի ղեկավարը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին