10.6 C
Yerevan
6 Ապրիլի, 2020
53199 By Google Analytics
Գլխավոր » «Նորք» ինֆեկցիոնի բուժանձնակազմին երևանյան հյուրանոցը 100 սենյակ է տրամադրել
Սոցիալական

«Նորք» ինֆեկցիոնի բուժանձնակազմին երևանյան հյուրանոցը 100 սենյակ է տրամադրել

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմն իր մեկուսացումը շարունակելու է անցկացնել «Holiday Inn Express Yerevan» հյուրանոցում, ընտանիքի անդամների և շրջապատի առողջության պաշտպանության համար։ Այս մասին տեղեկացանք «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի «Ֆեյսբուք»-ի էջից։
«Հյուրանոցը անձնակազմին տրամադրել է 100 սենյակ։ Կարևորում և գնահատում ենք հյուրանոցի տնօրինության մեծահոգի քայլը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիվանդանոցը վերապրոֆիլավորված է որպես միայն կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժհաստատություն։
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 290 դեպք է գրանցվել։  

Նմանատիպ Հոդվածներ

Մարզային հիվանդանոցները ևս պատրաստվում են կորոնավիրուսով հիվանդներ ընդունել. «Ժամանակ»

Սերինե

Նիկոսիայի հիանդանոցը երկու օրով վիրահատությունները չեղարկել Է վիրաբույժի մոտ կորոնավիրուսի պատճառով

Աշխեն

Ստացիոնարներում սահմանափակվել են տեսակցությունները

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին