-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116096 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Նոր ընտրություններին այլընտրանք չկա
Գլխավոր Նորություններ

Նոր ընտրություններին այլընտրանք չկա

Արտահերթ ընտրությունների գնալու կարիք Նիկոլ Փաշինյանը հիմա չունի: Բայց նա հիմա ունի արտահերթ ընտրությունների գնալու մասին հայտարարություն անելու կարիք: Օր առաջ նա պետք է ասի, որ ապրիլին կամ մայիսին գնում ենք արտահերթ ընտրությունների, «մինչ այդ իրականացնում եմ որոշ քայլեր»:

Հայտարարելը նրան կօգնի խուսափել իր հրաժարականի պահանջից, որովհետև քաղաքական ուժերի գործողությունների մեջ մտնում է որոշակիություն: Նրանք պատրաստվում են արտահերթ ընտրությունների: Որովհետև, եթե Փաշինյանը հիմա հեռանա, հաջորդ վարչապետը կունենա լեգիտիմություն ընդդիմությանն իր բուռը հավաքելու:

Հաջորդը գուցե իր բնույթով Նիկոլ Փաշինյան չէ, բայց կարիք ունի ցույց տալու, թե ինչքան պինդ մարդ է: Նոր Հայաստանի ժողովուրդը կարիք ունի տեսնելու այդպիսի մեկին, որը քաղաքական նոր իրավիճակով թելադրված գործողություններից կբացառի նախկիններին: Հեռանալն, իհարկե, չի բացառում արտահերթ ընտրությունները, բայց դա չի նշանակում, որ նոր վարչապետը չի կարողանա իրականացնել քայլեր, որոնք կգոհացնեն ժողովրդին և կբացառեն արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը:

Հայաստանին օդի ու ջրի նման անհրաժեշտ է քաղաքական զարգացումների որոշակիություն: Նիկոլ Փաշինյանի 15 քայլը միայն խորացրել է այդ անորոշությունները: Ինքը պիտի հայտարարի արտահերթ ընտրությունների մասին, որպեսզի հիմա մնա ու երկիրը տանի դեպի ապրիլ-մայիս: Եթե հիմա չհայտարարի, ստիպված պիտի հեռանա ու դեռ հարց է` տեղի կունենա՞ն այդ ընտրությունները ու եթե տեղի ունենան` Նիկոլ Փաշինյանը կկարողանա՞ փայլել այդ ընտրություններում: Եթե նա հեռանա հիմա, արտահերթ ընտրություններում չի կարող հուսալ ուժայինների լոյալությունը, գուցե նույնիսկ ուժայիններն ամեն ինչ անեն, որ նա հանկարծ չվերադառնա։

Հասկանալի է, որ Փաշինյանի ընտրությունը մեծ չէ, բայց երկրում, օդի մեջ հենց արտահերթ ընտրությունների մասին հայտարարելու անհրաժեշտությունն է:

Մենք տանուլ ենք տվել հնարավոր ամեն ինչ` բարեփոխումներ, պատերազմ, տնտեսական զարգացում, դատարաններ: Այս ամենը փոխել են երկրում իրավիճակը, և Փաշինյանի պատկերացրած նոր Հայաստանի ուրվականն անգամ չի մնացել: Այս կես տարին քիչ ժամանակ չէ, որպեսզի կորոնավիրուսի պայմաններում աշխուժանա նույնիսկ արտագաղթը: Որովհետև ոչնչի որոշակիություն այս պահին երկրում չկա:

Եթե Փաշինյանն ուզում է մնալ, պիտի նոր մանդատ ստանա, որովհետև 2018-ի մանդատն ամբողջությամբ մաշվել է: Ժողովուրդը նախկինը չէ, սա «դուխով» ժողովուրդը չէ. նոր մանդատն անհրաժեշտություն է:

Ինչո՞ւ են Փաշինյանը և «Իմ քայլը» դեմ, որպեսզի ընտրությունների մասին վարչապետը հայտարարի հիմա։ Ըստ նրանց, հայտարարելուց հետո ուժայինները հաստատ դուրս կգան վերահսկողությունից և չեն կանգնեցնի նախկինների փողոցային պայքարը։ Ըստ իս, սա թույլ փաստարկ է, թեկուզ այն պատճառով, որ հենց հիմա էլ ուժայինները գիտեն, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են՝ հայտարարի այդ մասին Փաշինյանը, թե՝ չհայտարարի։

Ուժայիններին ոչինչ չի խանգարում հենց հիմա էլ դուրս գալ վերահսկողությունից։ Սակայն եթե Փաշինյանն արտահերթ ընտրությունների մասին հայտարարի հիմա, ու ինքն էլ երկիրն առաջնորդի դեպի այդ ընտրություններ, ուժայինները կիմանան, որ իրենց անգործությունն արձանագրվում է, և նույնիսկ Փաշինյանին բացահայտ կամ թաքուն չաջակցելը նրանց օգտին չէ։ Որովհետև հաճելի է դա նրանց, թե՝ ոչ, Փաշինյանը համակիրների փոքր բանակ չունի, և նրանք բոլորը բոլորովին այլ Հայաստանի վրա խաղադրույք արած մարդիկ են։ Եվ նրանք՝ ուժայինները, ոչ թե Փաշինյանի առաջ են պատասխան տալու, այլ ժողովրդի, որը ուժայիններին իրենց տեղը ցույց տալը պահանջելու է նորընտիր իշխանությունից, ով էլ նա լինի։ Իսկ նա կրկին ժողովրդից է լինելու։ Որովհետև կեղծված ընտրությունները մարդկանց կրկին կհանեն փողոց ու կրկին հեղափոխական ճանապարհով կեղծողներին կուղեկցեն ճաղերի մյուս կողմ։

Մհեր Արշակյան

Նմանատիպ Հոդվածներ

Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է. վարչապետ

Նատա Հարությունյան

Համատեղ հայտարարության մեջ նախատեսված է Լեռնային Ղարաբաղի շրջաններում ապրող մարդկանց վերադարձ իրենց տներ. վարչապետ

Նատա Հարությունյան

Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել արագ տեմպերով շարունակել արտադրական հզորությունների զարգացումը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին