24 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83244.8 By Google Analytics 07.07.2020
Գլխավոր » Նոր ծրագրերի ու դասագրքերի հետ կապված բոլոր պնդումները սուտ են. նախարար
Կարևոր

Նոր ծրագրերի ու դասագրքերի հետ կապված բոլոր պնդումները սուտ են. նախարար

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նոր ծրագրերի հետ կապված բոլոր պնդումները սուտ են, նոր դասագրքերի հետ կապված բոլոր պնդումները սուտ են: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն` անդրադառնալով Լանզարոտեի կոնվենցիային:

«Կոնվենցիայի միայն մեկ հոդվածն է վերաբերում կրթությանը: Շատերը, կամա թե ակամա, գիտությունից, թե անգիտությունից, ծանոթ լինելով կոնվեցիային, թե ընդհանրապես չկարդալով կոնվենցիան, ասում էին, որ սա ամբողջությամբ վերաբերում է սեռական դաստիարակությանը, նոր մեթոդներ ու ծրագրեր են ներմուծվելու»,- նշեց նա` հերքելով այդ լուրերը:

Ըստ նախարարի` սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին է կոնվենցիան:

«Կոնվենցիան մանկապղծության դեմ պայքարի կոնվենցիա է, որի հիսուն հոդվածներից քառասունինը որեւէ առնչություն չունեն կրթության հետ և նախատեսված են խստացնելու պայքարը մանկապիղծների դեմ և պաշտպանելու մեր երեխաներին»,- հավելեց Արայիկ Հարությունյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է պահեստազորի մի խումբ սպաների

Սերինե

Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի կրթության նախարարին

Սերինե

Կխստացվեն միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին