27 C
Yerevan
11 Հուլիսի, 2020
83942.4 By Google Analytics 10.07.2020
Գլխավոր » Նոր Հայաստանում դեռ իշխանություն են վայելում նախկինները
Այլ Լուրեր

Նոր Հայաստանում դեռ իշխանություն են վայելում նախկինները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այնուամենայնիվ, հեղափոխությունն ուշանում է։ Ես չգիտեմ՝ կորոնավիրուսն այստեղ դեր ունի՞։ Ես չգիտեմ՝ կորոնավիրո՞ւսն է պատճառը, որ Սերժ Սարգսյանով թրծված պաշտոնյաները շարունակում են հիմա էլ պաշտոնավարել։ Հեղափոխության հաղթանակի առաջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բոլորին պետք է շանս տրվի ապացուցելու, որ կարող են աշխատել Նոր Հայաստանում։ Այդ բոլորը կամաց-կամաց, ինչպես «գրաբար» հայերենում է ասվում, «պրոբկի նման թռնում են»։

Երեք ամիս էլ չկա, ինչ վարչապետը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ պետական ապարատում շատ են հեղափոխության դավանանքին դիմադրողները։ Իհարկե կդիմադրեն։ Մարդիկ, ի՞նչ է, հավատարմության երդո՞ւմ են տվել հեղափոխությանը։ Իհարկե ոչ։ Այդ երդումը չէին տվել ոչ Արթուր Վանեցյանը, ոչ Վալերիյ Օսիպյանը, ոչ նախարարները, ոչ ԱԱԾ նախորդ պետը, ոչ նրա հաջորդը, ոչ նախորդ ոստիկանապետը, ոչ էլ նրա հաջորդը։ Մենք չենք տեսնում հավատարմության միջով քայլողներին, մենք չգիտենք, թե ինչ արժեքներով են նրանք գալիս, այդ բոլորը գիտի միայն վարչապետը, որը մեզ անհասկանալի մոտիվներով նշանակում և ազատում է մարդկանց։ Մենք չգիտենք՝ այս մարդկանց պատասխանատվությունն անձնակա՞ն է, թե նրանք պատասխանատու են հենց հեղափոխության հաջողության համար։ Այսինքն, մենք չգիտենք, նրանք հեղափոխության դե՞մ էին աշխատում, թե բավարար ջանքեր չէին գործադրում, որ Նոր Հայաստանը նման լինի մեր պատկերացրածին։

Ինչ վերաբերվում է դեռ Սերժ Սարգսյանի օրոք պաշտոնավարածներին, նրանց պարագան ավելի բարդ է։ Արդյո՞ք նոր ընտրություններ կամ հանրաքվե չուրվագծելու հանգստությամբ է իր պաշտոնին մնացել Սերժ Սարգսյանի օրոք կեղծված ընտրությունները մի քանի անգամ պաշտոնականացրած Տիգրան Մուկուչյանը, արդյո՞ք այլևս քննելու ոչինչ չունենալու պատճառով է պաշտոնավարում բազմամիլիոնանոց պետական վարկերի թալանը Սերժ Սարգսյանի քավորությամբ թաքցրած Հաշվեքննիչ պալատի ղեկավար Լևոն Յոլյանը, արդյո՞ք պարապությունից է իր պաշտոնին մնացել սփյուռքահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի փողերով մեծ առանձնատուն սարքած ՎՊ նախկին նախագահ, համահայկական խաղերի կազմակերպիչ Իշխան Զաքարյանը, հետապնդելի ընդդիմադիրների հետ հաշիվները մինչև վերջ փակե՞լը Սյունիքի մարզպետ դարձրեց Ոստիկանապետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանին։ Մենք սրանց պատասխանները չունենք։

Վարչապետը հաճախ է խոսում կառավարության սխալներից։ Դրանք ո՞ւմ սխալներն են՝ վարչապետի անձնական օգտագործմա՞ն, թե, այնուամենայնիվ, դրանք տարածվում են ամբողջ պետության վրա։ Դրանք «փորձառուների» սխալնե՞րն են, թե հեղափոխությամբ եկած նոր կադրերի։ Մենք այս ամենի մասին ոչինչ չգիտենք։ Բայց մենք գիտենք, թե ինչ պայմաններում են աշխատում հեղափոխության կադրերն ու նախկինների օրոք աշխատածները։ Հեղափոխության կադրերը գրեթե ամեն օր նախկինների իշխանության տակ գտնվող մեդիատեռորի տակ են, մինչդեռ իշխանության մի ճամբարից մյուս ճամբար թռածները հարմարավետորեն անքննելի են այդ մամուլի համար։ Գիտե՞ք ինչու։ Նրանք հեղափոխությանը հավատարմության երդում չեն տվել, վաղը շատ հանգիստ կարող են աշխատել հեղափոխության դեմ, եթե հանգամանքները փոխվեն։ Եվ նրանք շատ հանգիստ օգտվում են իշխանության քաղաքական թևի լղոզված «անհանդուրժողականությունից»։

Հեղափոխությունը պետք է քաղաքական գնահատական տա վերջին 20 տարիների գործունեությանը, և այդ գնահատականների մեջ պետք է հստակ լսելի լինի հեղափոխության ալիքի վրա միայն «իշխանության տիրոջը» փոխած նախկինների ձայնը։ Ուրիշ տարբերակ չկա։ Այլապես, ասենք, առանց այդ ձայնի, Մամեդյարովի հետ ով էլ ասես կբանակցի, ներողություն խնդրողը հո ինքը չէ՞։

Մհեր Արշակյան

Նմանատիպ Հոդվածներ

Պահանջվում են Ծառուկյանի օգտին «ծպտուն հանողներ»

Սերինե

Գագիկ Ծառուկյան․ Երրորդ իշխանությունը

Diana Amirkhanyan

Ինչպես քարոզել «Այո» (ձեռնարկ)

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին