27 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2020
100140.8 By Google Analytics 25.09.2020
Գլխավոր » Նունե Սարգսյանը հեռավար հանդիպում է ունեցել Հայաստանի տարբեր մարզերի փոքրիկ ընթերցողների հետ
Այլ Լուրեր

Նունե Սարգսյանը հեռավար հանդիպում է ունեցել Հայաստանի տարբեր մարզերի փոքրիկ ընթերցողների հետ

«Զանգակ» հրատարակչության նախաձեռնած վեբինարների շրջանակում Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, իր հեղինակած մանկական ստեղծագործությունների շուրջ անմիջական զրույց է ունեցել Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող մի խումբ երեխաների հետ:

Տիկին Սարգսյանը փոքրիկ ընթերցողների հետ, մասնավորապես, քննարկել է իր «Կախարդական կոճակներ» գիրքը, պատասխանել հեքիաթի հերոսներին, ստեղծագործական դժվարություններին ու ոգեշնչմանը, սիրելի գրքերին վերաբերող նրանց տարաբնույթ հարցերին:

Երեխաները ներկայացրել են իրենց կարծիքներն ու տպավորությունները «Կախարդական կոճակներ» հեքիաթի մասին, նշել իրենց սիրելի հերոսներին, նաև հարցերի միջոցով գաղտնիքներ բացահայտել գրքում նկարագրված պատմության վերաբերյալ:

Ի պատասխան երեխաների հարցերի՝ տիկին Սարգսյանը նշել է, որ երեխաների հանդեպ սերն է իրեն օգնում ստեղծագործել: «Ես շատ եմ սիրում երեխաներին և ուզում եմ ինչ-որ ձևով կապի մեջ լինել նրանց հետ. գրելն ամենահարմար ձևն է»,— շեշտել է տիկին Սարգսյանը՝ ընդգծելով, որ գիրք գրելը հեշտ գործ չէ՝ պետք է շատ աշխատասեր լինել և հաճույքով անել դա: Նա երեխաներին քաջալերել է, որ նրանք ևս ստեղծագործեն, պատմություններ հորինեն:

Տիկին Սարգսյանը երեխաներին հորդորել է ցանկացած գործ անել հաճույքով: «Ես ձեր աչքերից տեսնում եմ, որ դուք շատ աշխատասեր երեխաներ եք: Եթե նույնիսկ չհաջողվի գիրք գրել, վստահ եմ, որ որևէ աշխատանք, որ անեք, լավ կստացվի»,- ասել է նա:

Տեղեկացնելով, որ ինքը ներկայում գրում է «Կախարդական կոճակներ» գրքի երկրորդ մասը՝ տիկին Սարգսյանը երեխաներին խնդրել է իրենց գաղափարները ներկայացնել հեքիաթի շարունակության վերաբերյալ:

Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի պայմանններում երեխաների առօրյային՝ Նունե Սարգսյանը վեբինարի մասնակիցներին կոչ է արել ամբողջ օրը համակարգչի առաջ չանցկացնել, այլ՝ լինել մաքուր օդում, գրքեր կարդալ, խաղալ իրենց քույրերի ու եղբայրների, ընկերների հետ:

Հեռավար հանդիպման ավարտին տիկին Սարգսյանը երեխաներին մաղթել է առողջություն, ուրախ ամառ՝ հույս հայտնելով, որ հանդիպելու այլ առիթներ կրկին կստեղծվեն: 

Նմանատիպ Հոդվածներ

«Այս նախաձեռնությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման յուրօրինակ կամուրջ է». Նունե Սարգսյանի «Գրչի ընկեր» նախաձեռնության շրջանակում ամփոփվել են արևմտահայերեն բանաստեղծությունների մրցույթի արդյունքները

Նատա Հարությունյան

Նունե Սարգսյանը հեռավար զրուցել է Հալեպի «Քարէն Եփփէ» վարժարանի աշակերտների և ուսուցիչների հետ

Անի Գրիգորյան

Նախագահի տիկին Նունե Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Բոստոնի «Սուրբ Ստեփանոս» ազգային վարժարանի սաների ու ուսուցիչների հետ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին