19 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107641.6 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » ՌԴ-ն պետք է հուժկու հարվածի Թուրքիային, եթե նա զորքով քիթը խոթի այս տարածքներ. Ստեփան Գրիգորյան
Այլ Լուրեր

ՌԴ-ն պետք է հուժկու հարվածի Թուրքիային, եթե նա զորքով քիթը խոթի այս տարածքներ. Ստեփան Գրիգորյան

Ակնհայտ է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը Թուրքիայի մասին է։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն՝ անդրադառնալով հարցին, թե Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ում էր ակնարկում, երբ ասաց, որ Տավուշի ուղղությամբ ռազմական գործողությունները եղել են 3-րդ կողմի հրահրման ֆոնին։ Գրիգորյանը հավելեց, որ վարչապետ Փաշինյանը շատ ճիշտ տեղում է բարձրաձայնել խնդրի մասին, քանի որ Թուրքիան ուղակիորեն հարվածում է ՌԴ շահերին։

«ՌԴ-Թուրքիա կապերը բավականին ամուր և ինտեսիվ են՝ Սիրիայի, Լիբիայի և այլ հարցերի հետ կապված։ Պարզ է, որ հիմա թուրքերը ռուսներին հեքիաթ կպատմեն, կփորձեն համոզել, խաբել, որ իրենք Տավուշի ուղղությամբ շահ չունեն, պարզապես եղբայրական Ադրբեջանին ուզում են աջակցել։ Սակայն ակնհայտ է, որ Ադբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ պատերազմ սկսելը թուրք-ադբեջանական պլաններ են, քանի որ ցանկանում են Հարավային Կովկասը մտցնել Մերձավոր Արևելքի մեջ»,- ասաց նա։

Գրիգորյանը չի հերքում, որ թուրք-ադրբեջանական պլանից՝ Տավուշում պատերազմ սկսելու, Ադրբեջանը տուժում է, սակայն կարծում է, որ Արցախի հարցը լուծելու այլ տարբերակ Ադրբեջանը չունի։

«ԵԱՀԿ Մինսկի խմբով քննարկումն իրենց շահեկան չէ, ԵԽ ձևաչափը  և այլն շահեկան չեն, քանի որ բոլոր ոլորտներում կա ինքնորշման ու մարդու իրավունքների հարց։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հասկանում է լրջությունը ու իր՝ Մինսկ գնալու պատճառներից մեկն այս հարցը բարձրաձայնելն էր, որ գիտեք՝ 3-րդ կողմից է հրահրված պատերազմը, իսկ այդ կողմը ցանկանում է Հարավային Կովկասում ամրապնդվել։ Երբ ՌԴ-ին ասում ես, որ Արցախի հարցով Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին, դա ռուսի խելքը չի լարում, բայց որ ասում ես՝ ռուս, քեզ խաբում են, սա Արցախի հարց չէ, այլ ՀՀ-ի տարածքն է, շահերն այլն է, նոր ՌԴ-ն լարում է ուղեղը»,- նշեց Ստեփան Գրիգորյանը։

Քաղաքագետը նկատեց, որ ՀՀ-Ադրբեջան սահմանին պրովոկացիաներ  միշտ եղել են, բայց ոչ այս մասշտաբի։ Նրա խոսքով՝ հիմա ռուսները պետք է մտածեն, թե ինչի հետ է կապված ակտիվությունը, ՌԴ-ն որ ուղղությամբ պետք է ուշադիր լինի։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է ակնկալում Փաշինյանն, արդյոք ՌԴ-ից գործողություններ է սպասում, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց․ «Ակնկալումը շատ պարզ է՝ ՌԴ-ն թույլ չպետք է տա, որ Թուրքիան մտնի Հարավային Կովկաս, ՀԱՊԿ-ի տարածք, չէ՞ որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է։ Ավելին ասեմ՝ ՌԴ թույլ չպետք է տա, որ Թուրքիան իր ազդեցությունը շատ մեծացնի Ադրբեջանում՝ Նախիջևանի հատվածում։ Այսինքն՝ ՌԴ-ն պետք է հուժկու հարվածի Թուրքիային, եթե նա զորքով քիթը խոթի այս տարածքներ։  Գլխավորը ռուսներին արթնացնել է, որ սա Արցախը չէ, այստեղ՝ Տավուշում, վեճ է տարածաշրջանի համար։ Մեզ ինչ, սա մեր երկրին է, որ մենք կպաշտպանենք, բայց արդյոք ՌԴ-ն ուզում է, որ Թուրքիան Հարավային Կովկասում ազդեցությունը մեծացնի։ Այս հարցով ՀՀ-ն ու ՌԴ-ն իսկապես դաշնակիցներ են, իսկ Արցախի հարցով՝ ոչ այդքան»։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխանեց Լավրովի առաջարկին. Ստեփան Գրիգորյան

Անի Գրիգորյան

ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ. Ստեփան Գրիգորյան

Անի Գրիգորյան

ՀՀ նոր իշխանությունների և Եվրամիության օրակարգերը համընկնում են․ Ստեփան Գրիգորյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին