27 C
Yerevan
11 Հուլիսի, 2020
83939.2 By Google Analytics 10.07.2020
Գլխավոր » Նպատակ կար թոշակներն ու միջին աշխատավարձը կրկին բարձացնել, ինչին կորոնավիրուսը խոչընդոտեց․ Գևորգ Պապոյան
Այլ Լուրեր

Նպատակ կար թոշակներն ու միջին աշխատավարձը կրկին բարձացնել, ինչին կորոնավիրուսը խոչընդոտեց․ Գևորգ Պապոյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը չի հերքում, որ կորոնավիրուսի հետևանքով ՀՀ-ում նախատեսված տնտեսական աճը չի լինի։ Միևնույն ժամանակ նա NewArmenia.am-ի հետ նշեց, որ նախատեսված հիմնական ծրագրերը կյանքի կոչվել են՝ անկախ ստեղծված իրավիճակից։

«Այս տարվա ընթացքում չկան ծրագրեր, որոնք նախատեսված են եղել ու չեն կատարվել։ Բյուջեն հաստատվել է, ու բոլոր ծրագրերը, օրինակ՝ ճանապարհաշինությունը, դպրոցաշինությունը, ջրամբարաշինություն և այլն ամբողջությամբ կատարվել են։Միջնաժամկետում փոփոխություններ կլինեն, թե՝ոչ, դժվար է ասել,  հուսով եմ՝ էական փոփոխություններ չեն լինի, որովհետև հույս ունենք, որ տնտեսությունը կհարմարվի կորոնավիրուսին և զուգահեռ կզարգանա, իսկ մյուս կողմից էլ վիրուսը հետ կնահանջի»,- ասաց նա։

Պատգամավորը, խոսելով խոշոր փոփոխությունների մասին, որոնք չեղարկվեցին կորոնավիրուսի պատճառով, նշեց, որ մի քանի նպատակից այնուամենայնիվ ժամանակավորապես հրաժարվել են։

«Նպատակներից էր, ինչպես նախորդ տարի էինք նվազագույն աշխատավարձի շեմը, թոշակները բարձացրել, կրկին ուզում էինք բարձրացնել, ցավոք, այս տարի չկարողացանք։ Սակայն մենք կոնկրետ նպատակ ունենք, որ մինչև 2023 թ․-ի դեկտեմբեր հանրապետությունում թոշակներն ու աշխատավարձերը շատ ավելի էական բարձրացնենք, որ մարդկանց կենսամակարդակն ավելի բարձր լինի, քան այս պահին է»,- ընդգծեց Գևորգ Պապոյանը։

Պապոյանը հավելեց, որ թեպետ, կորոնավիրուսը տնտեսական խնդիրներ է ստեղծում, միևնույն է, այն կառավարությանը չի խանգարում տարբեր սոցիալական ծրագրերով աջակցել հանրությանը, որոնք խնդիրներ ունեն կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Դիտարկմանը, որ հասցեական չէ, քանի որ սոցիալական ծրագրերից օգտվում են նաև մարդիկ, որոնց կյանքում կորոնավիրուսը որևէ բան չի փոխել,  պատգամավորն արձագանքեց՝ հիշեցնելով, որ ՀՀ-ն սոցիալական պետությունն է։

«Նրանք, ովքեր աջակցության կարիք ունեն՝ անկախ նրանից նախկինում հարկ շատ են վճարել, թե՝ քիչ, ստանում են աջակցություն, քանի որ մենք սոցիալական պետություն են։ Բայց կա խնդիր, որ, բնականաբար, ծրագրերը պետք է ավելի հասցեական լինեն, որ պարտաճանաչ հարկ վճարող քաղաքացին տեսնի իր հարկի արդյունքները։ Այս պատճառով էլ մեր հաջորդ քայլը եկամուտների համատարած հայտարարագրման մասին օրենք ընդունելն է։ Եթե այս օրենքը նախկինում լիներ, ապա շատ ավելի կոնկրետ ու հասցեական կարող էինք աշխատել։Երբ կտեսնենք, մի քաղաքացի, որ նախինում հարկ չի վճարել ու եկամուտ չի ունեցել, այդ քաղաքացուն էլ մենք կօգնեինք, բայց 26․500 դրամով, իր համար դրական կլիներ, քանի որ նախկինում եկամուտ չի ունեցել, հիմա՝ ունի։Մյուս կողմից քաղաքացին, որը շատ հարկ է վճարել ու ստացել է 300 հազար եկամուտ, որի 150-ից զրկվել  է, պետությունը կկարողանար ավելի շատ փոխհատուցել, օրինակ՝ 70-100 հազար դրամ՝ մասնակի կոնպենսացնելով համավարակի վնասը»,- եզրափակեց Գևորգ Պապոյանը։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսի պատճառով համեմատաբար քիչ շինարարության ոլորտն է տուժել, ամենատուժածը զբոսաշրջություն է․ Գևորգ Պապոյան

Սերինե

Սերժին ու իր փեսայի՞ն պիտի բերեն իշխանության, ժողովուրդն ուրեմն չգիտի՞՝ ով ով է․ Գ․Պապոյան

Սերինե

Օնլայն առևտրի ժամանակ ՀԴՄ սարքի փոխարեն առաջարկում ենք հեռախոսով, պլանշետով կիրառվող ծրագրային ապահովում. Գևորգ Պապոյան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին