30 Նոյեմբերի, 2020
116832 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » «Նրանք կենդանի չեն, կենդանիները հաճույքի համար չեն սպանում, նրանք պարզապես մարդ չեն». թալիշները` ադրբեջանցի զինծառայողների մասին
Այլ Լուրեր

«Նրանք կենդանի չեն, կենդանիները հաճույքի համար չեն սպանում, նրանք պարզապես մարդ չեն». թալիշները` ադրբեջանցի զինծառայողների մասին

Ադրբեջանում բնակվող թալիշները չեն հանդուրժում Թուրքիայի նախագահ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի հանցավոր գործողություններն ուղղված հայերի դեմ: “Tolish Media” լրատվականը ողողված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ ուղղված քննադատական հոդվածներով: Սեպտեմբերի 27-ից` Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից, կայքն անդրադառնում է իրողություններին, և ի տարբերություն ադրբեջանական իշխանական լրատվամիջոցների` ներկայացնում այս պատերազմական իրավիճակում Ադրբեջանում հասունացող բողոքի ալիքն ընդդեմ ալիևյան կլանի:

Օրերս ադրբեջանցի մայրերը հայտարարություն էին տարածել` «Մեր տղաները զոհաբերում են իրենց կյանքը Ալիևների կլանի բռնապետութունն ու կոռուպցիան պահպանելու համար: Այս օրերին մեր որդիները, նայելով մահվան աչքերին, պայքարում են ոչ թե մեր սուրբ հողերը վերադարձնելու, այլ Ալիևի իշխանությունը պահպանելու համար»,-գրել էինբաց նամակում: Մայրերը կոչ են արել համախմբվել կոռումպացված կլանի դեմ և հարց բարձրացնել` թե որտեղ են իրենց նահատակների մարմինները, քանի որ Ալիևն ասում է թե զոհերի թիվը պետական գաղտնիք է:

Այս և նման հայտարարությունները Tolishmedia.com-ը հրապարակել էր երկլեզու տարբերակով` անգլերեն և ռուսերեն:

Թալիշ ակտիվիստներից մեկն էլ կոչով է հանդես եկել ուղղված ադրբեջանցիներին, թալիշցիներին և այն ժողովուրդներին, որոնք ապրում են Ադրբեջանում և որպես մուսուլմաններ հավատում Ղուրանին: Նա պահանջել է չհանդուրժել հայ գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքը, քանի որ իրենց  կրոնն արգելում է լռել բռնության հանդեպ: 

«Այսօր, երբ հայ գերիների ձեռքերը կապում են և նրանց գնդակահարում են, եկեք կարդանք Հազեր Ալիի «Նահջ ուլ բալագ» գիրքը, որն արգելում է նման անողոքությունն ու դաժանությունը: Մեր կրոնական պարտականությունն է դիմակայել անարդարությանը Իլհամ Ալիևի և Էրդողանի հանցագործությունների դիմաց»,-գրել է ազգությամբ թալիշ ակտիվիստը:

“Tolish Media” լրատվականի այս օրերի հերթական հրապարակումներից մեկն էլ ռուսաստանցի լրագրող Աբաս Ջումանի սուր քննադատությունն է` ուղղված ադրբեջանցի զինծառայողներին, որոնք կռվում են հայերի դեմ: Նա ստանալով այն տեսանյութը, որտեղ ադրբեջանցիները կապել են հայ գերիների ձեռքերը, Հյաաստանի դրոշը նետել են գերիների թկունքին ու հրացաններով կրակ են արձակում` սպանելով նրանց`գրել է. «Նրանք կենդանի չեն, կենդանիները հաճույքի համար չեն սպանում, նրանք մարդ չեն»: 

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները

Նատա Հարությունյան

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները

Նատա Հարությունյան

Ադրբեջանցին ահազանգել է մահացածների ընտանիքների անդամների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին