10.6 C
Yerevan
6 Ապրիլի, 2020
53199 By Google Analytics
Գլխավոր » Շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան 8-րդ տուրի պարտիաները
Սպորտ

Շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան 8-րդ տուրի պարտիաները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան հերթական տուրի պարտիաները:

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող մրցաշարի 8-րդ տուրում կմրցեն Ֆաբիանու Կարուանա-Մաքսիմ Վաշիե Լագրավ, Հաո Վանգ-Դին Լիժեն, Յան Նեպոմնյաշչի-Անիշ Գիրի և Կիրիլ Ալեքսեենկո-Ալեքսանդր Գրիշչուկ զույգերը:

Այժմ մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Յան Նեպոմնյաշչին և Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեն 4,5-ական միավոր: 

Մրցաշարին մասնակցում է 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:  Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել է Վաշիե-Լագրավը: 

Հավակնորդների մրցաշարը կեզրափակվի ապրիլի 5-ին:

Նմանատիպ Հոդվածներ

Սերիա Ա-ն կարող է վերսկսվել մայիսի 20-ին

Diana Amirkhanyan

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարը կարող է չկայանալ

Diana Amirkhanyan

Ռումյան Հովսեփյանը մարզվում է տանը` ակումբի տրամադրած ծրագրով

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին