23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99123.2 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » Շատերի մղումների մասով ունեմ լուրջ կասկածներ. Սուրեն Գրիգորյանը՝ ՍԴ-ի ընտրությունը քննադատողներին (տեսանյութ)
Այլ Լուրեր

Շատերի մղումների մասով ունեմ լուրջ կասկածներ. Սուրեն Գրիգորյանը՝ ՍԴ-ի ընտրությունը քննադատողներին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը NewArmenia.am-ի հետ զրույցում, պատասխանելով այսօր ԱԺ-ում ընտրված ՍԴ դատավորների թեկնածուների առթիվ հասարակության շրջանում հնչող քննադատությանը, հայտարարեց, թե  հասարակությունը միատարր չի և առհասարակ միատար համայնք չկա:

«Հասարակության մեջ միշտ կան հակադիր կարծիքներ»,-նշեց նա՝ հավելելով, որ ՍԴ դատավորի 3 թեկնածուներից 2-ը առհասարակ դատական համակարգում չեն աշխատել, իսկ Երվանդ Խունդկարյանին առաջադրել է դատավորների ընդհանուր ժողովը: «Դատավորների ընդհանուր ժողովը գտել է, որ ՍԴ-ի ամենաարժանի թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է»,-բացատրեց Գրիգորյանը:

Մեր դիտարկմանը, թե թեկնածուները՝ հատկապես Խունդկարյանը, եղել են հնազանդ նախկին իշխանությանը, Գրիգորյանը հակադարձեց. «Ձեր ասած տրամաբանությամբ, ոչ մի դատավոր չպետք է նշանակվի ՍԴ դատավոր»:

Ավելին, նա կասկածներ ունի քննադատողների առթիվ: «Շատերի մղումների մասով ունեմ լուրջ կասկածներ»,-ասաց նա՝ հավաստիացնելով, որ Խունդկարյանի ու մյուս թեկնածուներին դեմ դեմ արտահայտվողներից իրականում ոչ բոլորն են դեմ նրանց, պարզապես իրենք իրենց թեկնածուներն ունեին: «Ոչ բոլորն են, որոնք դեմ են արտահայտվում այս անձանց, պատճառը այս անձանց դեմ լինելն է: Կան մարդիկ, որոնք ուզում էին այլ անձանց տեսնել ՍԴ դատավորի պաշտոնում»,-բացահայտեց նա:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Եթե հավատանք մամուլին, ապա «Իմ քայլի» նախընտրական ցուցակը հիմա սպառվել էր․ Գրիգորյանը՝ գործադիր տեղափոխվելու մասին

Նատա Հարությունյան

Չկա մի սուբյեկտ, որն ավելի շահագրգիռ լինի անկախ և անաչառ դատարան ունենալու հարցում, քան «Իմ քայլը» խմբակցությունը․ Սուրեն Գրիգորյան

Նատա Հարությունյան

«Սահմանադրության ուժի մեջ մտած դրույթները փոխելու լիազորություն ՄԻԵԴ-ը չունի». «Իմ քայլի» պատգամավոր

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին