7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54045 By Google Analytics
Գլխավոր » Շատ լավ ծրագիր է, բայց որևէ կապ չունի գործող ճգնաժամի լուծման հետ. Գևորգ Գորգիսյան
Քաղաքականություն

Շատ լավ ծրագիր է, բայց որևէ կապ չունի գործող ճգնաժամի լուծման հետ. Գևորգ Գորգիսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

New Armenia. am-ի զրուցակիցն է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

-Ինչպե՞ս կգնահատեք կառավարության աջակցության ծրագիրը։

-Ծրագիրը հետաքրքիր էր իրականում, բայց շատ ավելի արդիական կլիներ, եթե ոչ ճգնաժամային իրավիճակում հրապարակվեր։ Փաստորեն, այն տնտեսության մի քանի ճյուղերի աջակցության ծրագիր է։ Շատ լավ տնտեսական ծրագիր է, բայց որևէ առնչություն չունի գործող ճգնաժամի և ներկայիս իրավիճակի հետ։ Ցավալի է, որ որևէ անդրադարձ չկար այն քաղաքացիներին, որոնք ուղղակի անգործ են մնացել, բայց չեն հեռացվել աշխատանքից, որովհետև գործատուները շատերին ստիպել են իրենց հաշվին չվճարվող արձակուրդ վերցնել, ոմանք էլ լինելով օրավարձով կամ ժամավճարով աշխատող, (մոտ հազարից ավել նամակներ ենք ստացել, որտեղ այդ մարդիկ ներկայացնում են, թե ինչ անելանելի վիճակում են հայտնվել) այդ մարդկանց շրջանակը շատ մեծ է ու այդ մարդկանց մասին որևէ բառ չկար այդ հինգ փաթեթներում։ Հուսով եմ, ի վերջո, առաջիկայում որևէ ծրագիր այդ մարդկանց համար կկազմվի։ Ամենավատն էլ այն է, որ չկա գույքագրում, թե քանի այսպիսի քաղաքացիներ մենք ունենք։

ԱԺ-ում՝ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, իմ գործընկերուհի Սրբուհի Գրիգորյանի հնչեցրած այդ հարցից հետո պարզ դարձավ, որ կառավարությունը գաղափար անգամ չունի, թե քանի նման քաղաքացի կա և ինչ կարելի է նրանց առաջարկել։

-Այսինքն, այն տնտեսական լավ ծրագի՞ր է, բայց չի՞ համապատասխանում ներկա իրավիճակին։

-Հիմնական խնդիրը, որն այսօր ծառացել է մեր քաղաքացիների առաջ, ովքեր կորցրել են եկամտի հիմնական աղբյուրը, օրվա հացի խնդիր ունեն, նրանց համար որևէ լուծում չի առաջարկում։

-Իսկ հնարավո՞ր է, որ Ձեր խմբակցությունը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, առաջարկութհունների փաթեթ ներկայացնի կառավարությանը։

-Մենք ամենժամյա ռեժիմով տարբեր քննարկումներ ենք ունենում և չի բացառվում, որ որևէ առաջարկով հանդես գանք։ Այս համաշխարհային համաճարակի առաջին օրերից մենք բազմաթիվ և բազմաբնույթ առաջարկներ ենք ներկայացրել կառավարությանը՝ տարբեր ծրագրերի հետ կապված, սկսած Իրանի հետ սահմանը փակելուց, վերջացրած տարբեր աջակցության ծրագրով, որոնց մասին այս քառօրյայում խոսել ենք։ Փորձում ենք մեր ունեցած ռեսուրսներով և գիտելիքներով օգնել կառավարությանը, հուսանք, որ ականջալուր կլինեն։

Պարո՛ն Գորգիսյան, ընդդիմադիր մյուս խմբակցության Ձեր գործընկերները նշում են, որ կառավարության քայլերը արտակարգ իրավիճակին համապատասխան չեն, իշխանական գործընկերներն էլ՝ կատարվող աշխատանքները գերազանց են գնահատում, ո՞րն է Ձեր խմբակցության գնահատականը։

-Գիտեք, այս իրավիճակի հենց սկզբից պակասում է լրջությունը։ Երբ մենք ասում էինք, պարոնա՛յք, վիրուս է գալիս համաշխարհային մակարդակի, Առողջապահության նախարարն ասում էր, թե անհանգստանալու որևէ խնդիր չկա, երբ ասում էինք պետք է խուսափել զանգվածային միջոցառումներից, վարչապետը հանրահավաք էր անում և հայտարարում, թե ում շունն է կորոնավիրուսը։ Կարծում եմ, իրավիճակի լրջությունը պատկերացնելու խնդիր ունեն մեր հարգարժան գործընկերները և նաև մի քիչ արդեն կտրվել են հասարակությունից և այն խնդիրներից, որ այս օրերին ունեն մեր քաղաքացիները։ Կարծում եմ, սա շատ վատ տեղ կարող է տանել իրենց և լավ կլինի, որպեսզի նրանք ի վերջո հետահայաց նայեն և լսեն ժողովրդի ձայնը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

ԱԱԾ պետի ԺՊ-ի պատասխանից ենթադրում եմ, որ կառավարությունում քաոս է տիրում․ Գևորգ Գորգիսյան

Diana Amirkhanyan

Նպատակը պատշաճ գործընթաց ապահովելն է․ Գորգիսյանը <<Ոչ>>ի առաջարկի մասին

Աշխեն

Վարչապետը կարծում է՝ ինքը լավ թագավոր է, և իրենից չի կարող դև ծնվել․ Գորգիսյանը՝ սուպերվարչապետական համակարգի մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին