26 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90793.6 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » «Շատ լավ տարի ենք սկսել 2020-ը, որովհետև այն կառուցված է 2019-ի շատ լավ հիմքի վրա». Տիգրան Խաչատրյան
Տնտեսություն և Բիզնես

«Շատ լավ տարի ենք սկսել 2020-ը, որովհետև այն կառուցված է 2019-ի շատ լավ հիմքի վրա». Տիգրան Խաչատրյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Շատ լավ տարի ենք սկսել 2020-ը, որովհետև այն կառուցված է 2019-ի շատ լավ հիմքի վրա»,- այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Ըստ նրա` 2019թ-ի 11 ամիսների տնտեսական ակտիվությունը 7.5 % է, առաջատար նշանակություն ունի արդյունաբերության աճը` 9.3%, ծառայությունները` 14.8%, շինարարությունը` 4.5%, արտահանումը` 9%:

«Սա նշանակում է, որ 2019 թ-ի ՀՆԱ-ն դեռևս ամփոփված չէ, բայց կարող ենք ասել, որ կունենանք առնվազն 7.5% տնտեսական աճ, և չափազանց կարևոր ձեռքբերում է մեր վերջին 1.5 տարվա աշխատանքների ամփոփման արդյունքում»,- ասաց Տ.Խաչատրյանը:

Նա կարևորեց զբաղվածության աճը, որ 9 ամիսների արդյունքներով մասնավոր հատվածում 40 000 է և ըստ ոլորտների բաժանվում է` մշակող արդյունաբերություն 5300, մեծածախ և մանրածախ առևտուր` 12400, ծառայությունների և հանրային սննդի ոլորտ` 4300, կապի և տեղեկատվության` 2300, ՏՏ` 2100, այլ ծառայություններ` 2700:

Նախարարը կարևորեց նաև Մուդիսի կողմից ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացումը. «ՀՀ-ն գնահատվում է ավելի բարենպաստ ու քիչ ռիսկային, և միջազգային աչքի տեսանկյունից ավելի լավ պայմաններ են խոստանում, քան մինչ այդ: ՄԱԿ առևտրի և զարգացման միջազգային կազմակերպության նոյեմբերի զկեույցի համաձայն` ՀՀ-ում ներդրումային միջավայրն ընդհանուր առմամբ բարենպաստ է, կան մի քանի ոլորտներ` արդյունաբերության և ծառայությունների, որոնք խոստանում են շատ բարենպաստ միջավայր, մասնավորապես` զբոսաշրջություն, թեթև արդյունաբերություն և ՏՏ»:

Տ.Խաչատրյանը կարևորեց նաև գյուղատնտեսության ոլորտում նախաձեռնած 6 ծրագրերը` վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիր, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով վերամշակողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, 2019-2024 թթ. Տավարաբուծության զարգացման ծրագիր, 2019-2023 թթ. ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագիր: Նա հատուկ ընդգծեց գյուղատնտեսական ապահովագրության մեկնարկը 2019-ին և նշեց, որ այն վայրերում, որտեղ կա ապահովագրություն, չի լինելու վնասի փոխհատուցում պետության կողմից:

Արտահանման աճի առաջատարները, Տ.Խաչատրյանի խոսքով, սպիրտային խմիչքներն են, այդ թվում` կոնյակը` 26,7%, ծխախոտը` 4,9%, պղնձի խտանյութը` 16,8%, անմշակ ոսկի` 31%, երկաթամիահալվածք` 18,1%, շոկոլադ` 14,6%, մրգային գինիներ` 75,1%, խաղողի գինիներ` 25,5%, ոսկերչական իրեր` 19,2%: Նա նշեց, որ 2020-ին նույնպես լինելու է մոտ 10% արտահանման աճ. «Արտահանումը պետք է լինի տնտեսության զարգացման քաշող ուժը»:

Նմանատիպ Հոդվածներ

Տիգրան Խաչատրյանն Արցախում է․ ստորագրվել է գյուղաջակցության ծրագրերի ներդաշնակեցման հուշագիր

Նատա Հարությունյան

Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է աջակցության ձևաչափը

Նատա Հարությունյան

Կարելի է ակնկալել տնտեսության ավելի քիչ անկում. «ՀՀ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին