21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107331.2 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Շատ կարևոր է, որ խաղաղության պարտադրման դոկտրինը շարունակում է լինել դոմինանտ ձևակերպում․ Կարեն Ավետիսյան
Այլ Լուրեր

Շատ կարևոր է, որ խաղաղության պարտադրման դոկտրինը շարունակում է լինել դոմինանտ ձևակերպում․ Կարեն Ավետիսյան

Newarmenia-ի զրուցակիցն է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը

-Պարոն Ավետիսյան, դուք պատերազմի առնվազն 7 օրերին Ստեփանակերտում էիք, ի՞նչ մթնոլորտ էր այնտեղ։

-Դժվար է մի բառով նկարագրել, որովհետև պատերազմն ինքնին իրարամերժությունների, շատ տարբեր բևեռացումների սեղմված մի համատեքստ է։ Մի կողմից կար վախ, բայց վախ ի՞նչ իմաստով, այսինքն, երբ Ստեփանակերտը օրեր եղան, երբ սկսեց չտարբերվել այլ ավելի վտանգավոր թվացող տարածքներից, որովհետև թիրախավորվել էր թշնամու կողմից, և եզակի վտանգ էր, երբ այդ մասին խոսում էին այլ ավելի ռազմականացված լրագրողները, որոնք եղել էին Դոնբասում, Աֆրինում։ Բայց միևնույն ժամանակ այդ ֆենոմենալ տոկունությունը, մասնավորապես արցախցիների․․․ Իհարկե, այդ շոկը և կոնտրաստը շատ ավելի ուժեղ էր Հայաստանի ներկայացուցիչների մեջ, բայց այն մարդիկ, որոնք մեկ սերնդի վրա երրորդ պատերազմն են տեսնում։ Տագնապն ուղիղ համեմատական չէր ռմբակոծման քանակին։ Եվ հենց դա էլ մի կարևոր մարտահրավեր էր քաղաքի համար առնվազն առաջին օրերին փորձել ցույց տալ, որ կյանքը շարունակվում է։ Եվ իհարկե վտանգավոր ու սարսափելի է, բայց ոչ այնքան, ինչքան նախատեսված է սահմանից այն կողմ հրթիռն ուղարկողի համար։ Եվ դա յուրաքանչյուրի՝ ինքն իր համար յուրատեսակ հաղթանակ էր, որը կարևոր է առաջնագծի զինվորի համար, այդ ընդհանուր պակերի համար։

-Եթե հաշվի առնենք, որ դուք ձեր աչքերով տեսել եք որոշ իրավիճակներ, կյանքն այդպիսի կարո՞ղ է դառնալ գրականություն կամ կինո։

-Միանշանակ, միշտ էլ դարձել է և եթե նայենք պատմությանը, պատերազմը և արվեստը միշտ էլ կողք-կողքի են եղել։ Որովհետև արվեստը փնտրում է դրամա, իսկ պատերազմը էն եզակի մթնոլորտն է բառի ամենասարսափելի երանգով, որտեղ սեղմված, կենտրոնացված, կուտակված է հսկայական քանակությամբ դրամա։ Այսինքն, յուրաքանչյուր քառակուսի մետրը, որ բաժանում է զինվորին թշնամուց, դրամա է, յուրաքանչյուր քառակուսի մետրը, որը բաժանում է զինվորակցից, դրամա է, որը բաժանում է զինվորին իրեն սպասողներից դրամա է, իր ներքին հսկայական դրաման ամեն վայրկյան։ Նման իրադարձությունները միշտ արվեստի կենտրոնում են եղել սկսած Իլիականի ու Ոդիսականի ժամանակներից, նույնը Արևելքում Սուն Ցզիի «Պատերազմի արվեստից»։ Եվ իհարկե ամբողջ այս սարսափելի 20-րդ դարը, որը բերեց հսկայական հոսքեր, ալիքներ, ուղղություններ առաջին համաշխարհային պատերազմից սկսած և ցավոք սրտի մինչև օրս։

-Պարոն Ավետիսյան, պատերազմից հետո մեր սոցիալ տնտեսական վիճակն այնպիսին է լինելու, որ հավանաբար դժվար գումար գտնվի կինոյի համար։ Ի՞նչ տարբերակներ կարելի է մտածել, որ ի վերջո ստեղծենք այն կինոն, որը կպատմի մեր մասին։

-Դա էլի խորքային հարց է, որը կապված է կրթական կոնտեքստի հետ, սսած մինչև Կինոյի օրենք, մինչև ֆինանսական-տնտեսական բաղադրիչները։ Փառք Աստծո, հեղինակային կինոն, արտ հաուսը շատ մեծ գումարների հետ միշտ է, որ կապված է կամ հիմնականում այնքան էլ կապված չէ։ Եվ այդ առումով քանի որ աշխարհը հիմա գնում է համատեղ արտադրության կինոյի մոդելների, այսպես թե այնպես մեզ օգնության ձեռք եթե անգամ խաղաղ ժամանակներ լինեին, պետք է մեկնեին տարբեր պետություններ։ Գուցե եթե ռեզոնանսն այսպես շարունակի մեծանալ, գուցե այն իր հետ բերի արտաքին հետաքրքրություն, ինչպես դա եղավ Բալկանների դեպքում, երբ այդ ամբողջ սարսափը մի կողմ, բայց երբ ավարտվեց, իր հետ բերեց մի նոր հետաքրքրվածություն՝ ինչ-որ մի նոր թեմա, նոր տարածաշրջան, որը մեզ համար նոր չէ, բայց կարող է գրավել։

-Ձեզ համար որպես արվեստագետի ի՞նչ է նշանակում «վերջին կռիվ» արտահայտությունը, որի մասին իր ուղերձում խոսեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

-Վերջին կռիվը, իհարկե, կոչի առումով ֆանտաստիկ ահասարսուռ մի ձևակերպում է, և ոգեկոչման առումով է ֆանտաստիկ։ Բայց վերջին կռիվներ շատ են լինում, այսինքն, վերջին կռիվը մեկը չէ իրականում, որովհետև 90-ականների գոյամարտն էր վեջին կռիվ․․․

․․․եթե հիշենք Վազգեն Սարգսյանի կոչը։

-Եվ, քանի կա այդ մահապարտության անհրաժեշտությունը և քանի այդ մահապարտությունն իր արձագանքն է ստանում մարդկանց մոտ, յուրաքանչյուր այդպիսի դրվագ իր հերթին դառնում է վերջին կռիվ։ Իհարկե, տարօրինակ է հնչում, որ վերջին կռիվները մեկը չեն այլ մի քանիսն են, բայց քանի դեռ մեր առջև կանգնած է այդ էքզիստենցիալ խնդիրը, յուրաքանչյուր այդպիսի կռիվ դառնում է վերջին կռիվ։ Իհարկե, հուսանք, որ այնպես կստացվի, որ գոնե մի երկար ժամանակ այս պատերազմը կմնա որպես վերջին, բայց ես համամիտ եմ այն մոեցման հետ, որ ամեն մի այսպիսի պատերազմի մենք պետք է վերջին կռվի վերաբերվենք մեզ ոգեկոչելու առումով, խաղաղասիրության տեսանկյունից։ Շատ կարևոր է, որ խաղաղության պարտադրման դոկտրինը շարունակում է անգամ այսպիսի իրավիճակներում լինել դոմինանտ ձևակերպում՝ որ այդ ամենն արվում է խաղաղության համար։

Մանրամասները` տեսանյութում:

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում․ ԱՀ ՊՆ

Անի Գրիգորյան

Հակառակորդի դիրքը գրաված տղաները (տեսանյութ)

Անի Գրիգորյան

Ալիևը խոսում է մի բանի մասին, որից հետո այլևս բանակցելու տեղ չի մնում. Արցախի նախագահի խոսնակ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին