9 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53316 By Google Analytics
Գլխավոր » Շատ հանգիստ, շատ համերաշխ վիճակ է Արցախում. Հարությունյան. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Շատ հանգիստ, շատ համերաշխ վիճակ է Արցախում. Հարությունյան. «Ժողովուրդ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Արդեն մի քանի օր է՝ Արցախում սկսվել է մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների քարոզչությունը: Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը եւս առաջադրվել է Արցախի նախագահի ընտրություններում ու, կարելի է ասել, ակտիվ քարոզչություն է իրականացնում այս օրերին:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արայիկ Հարությունյանը նշեց, թե ընդհանուր գոհ է իր հանդիպումներից, եւ ընդգծեց, որ Արցախում լարվածություն չկա, այդ թվում՝ նախագահի 14 թեկնածուների միջեւ: «Լարվածություն չկա, հավատացե՛ք: Շատ հանգիստ, շատ համերաշխ վիճակ է, նորմալ քարոզչություն է ընթանում, նախընտրական վիճակ է, ամեն մի թեկնածու իր քարոզչությունն է իրականացնում: Դա ավելի շատ մամուլում է գրվում, տարածվում, քան կա իրականում», – նկատեց Հարությունյանը:

Ընդ որում, Հարությունյանը ընդգծեց, թե անգամ չընտրվելու պարագայում պատրաստ է լինելու ծառայել երկրին: Սակայն այս պահի դրությամբ, ամեն դեպքում, Հարությունյանը վստահ է իր ուժերին: «Համոզված եմ, որ ժողովրդի վստահության քվեն մերն է լինելու, բայց եթե չէ, ապա պատրաստ եմ լինելու ծառայելու առողջ, կառուցողական ընդդիմության կարգավիճակում: Որոշողը ժողովուրդն է լինելու, բայց ես այս պահին իսկապես ժողովրդի մեծ աջակցությունը տեսնում եմ», -հավելեց Հարությունյանը:

 Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Կուզեմ դիմել բոլոր այն ուսանողներին, ովքեր այս պահին կարող են վարձավճարները մուծել․ նախարար

Սերինե

Արայիկ Հարությունյանը հերքում է Երևանում Փաշինյանի հետ հանդիպում ունենալը. «Հրապարակ»

Սերինե

Համագործակցելու ենք բոլորի հետ, ովքեր կընդունեն մեր օրակարգը ու ևս մեկ պայման՝ Արցախը Հայաստան է և վերջ․ Արայիկ Հարությունյան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին