Գլխավոր » Շարունակելու ենք հետևել. Մնացականյանը՝ թուրքական գաղտնի փաստաթղթերի հրապարակման մասին
Այլ Լուրեր

Շարունակելու ենք հետևել. Մնացականյանը՝ թուրքական գաղտնի փաստաթղթերի հրապարակման մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևոր է համարում, որ Թուրքիան արձագանքի թուրքական զինուժի գլխավոր շտաբի փաստաթղթերի արտահոսքին, որով բացահայտվում են Հայաստանի նկատմամբ Անկարայի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերագրվող ծրագրի անվանումն ու մանրամասները: Մնացականյանը նման տեսակետ հայտնեց լրագրողի հարցին ի պատասխան:

«Անկեղծ ասած, չեմ կարող հաստատել կամ հերքել այդ հրապարակման իսկությունը: Եթե այդպիսի հարց կամ պնդում կա, ապա առաջին հերթին դա պետք է անի թուրքական կողմը: Եվ իրենցից դեռ որևէ արձագանք չենք լսել: Կարիք չունեմ ասելու, որ, բնականաբար, հարցը պարունակում է լուրջ մտահոգություն, և մենք շարունակելու ենք դրան հետևել»,-ասաց նախարարը:

Նա շեշտեց ՝առաջին արձագանքը պետք է գա Թուրքիայից:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին