-6 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116630.4 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Շենքերին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը կիրականացվի բնակիչների մասնակցությամբ
Քաղաքականություն

Շենքերին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը կիրականացվի բնակիչների մասնակցությամբ

«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի ընթացքի մանրամասներն են քննարկվել ծրագրի համակարգող խորհրդի հերթական նիստում: 

Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախատեսվում է բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն վերելակների շահագործման, շենքերի մուտքերի բոլոր հարկաբաժինների և բակերի լուսավորության էլեկտրաէներգիայի պահանջարկը: Իսկ տարածքների լուսավորությունը կապահովվի LED լուսատուներով:

Երևանի քաղաքապետի տեղակալ, ծրագրի համակարգող խորհրդի ղեկավար Հայկ Սարգսյանը նշել է, որ, չնայած ծրագրի ժամանակացույցի որոշակի շեղումներին, աշխատանքներն ակտիվորեն ընթանում են: Նշվել է, որ արդեն իսկ ավարտվել և ամփոփման փուլում է լուսատուների ձեռքբերման մրցույթը:

«Սա քաղաքի համար կարևոր ծրագիր էորը նաև քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթությունների մեջ է և կմնա այնքան ժամանակքանի դեռ այն ամբողջությամբ չի իրականացվելԾրագրի գործնական փուլին անցնելուց առաջ այժմ ակտիվ բացատրական աշխատանքներ են տարվում բնակիչների հետքանի որ համակարգերի տեղադրումը հնարավոր է միայն բնակիչների մասնակցությամբ»,-ընդգծել է Հայկ Սարգսյանը:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին, CoM-DEP աջակցող խմբի ղեկավար Յան Վանդերսը: Խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն են ներկայացրել ծրագրի իրականացման վերաբերյալ և նկատել, որ «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք»-ն իր ծավալներով և բնապահպանական նշանակությամբ կարևոր է ոչ միայն մայրաքաղաքի համար:

Ծրագիրն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում՝ ԵՄ կողմից տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին