20 C
Yerevan
26 Մայիսի, 2020
68962.6 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Շիրակի մարզում իրականացվել է 1642 նմուշառում
Սոցիալական

Շիրակի մարզում իրականացվել է 1642 նմուշառում

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Մարտի 1­ից մինչ օրս Շիրակի մարզում իրականացվել է 1642 նմուշառում:

Այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու  հասարակայնության հետ կապերի բաժնից:

 Մայիսի 20-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 33-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 114 պացիենտ, որոնցից 92-ը մարզի բնակիչներ են։ 27 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 221 քաղաքացի։ Հիվանդության անախտանիշ ընթացքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ, նրանցից 48-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Արձանագրվել է մահվան 7 դեպք։

Մարտի 1­ից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1642 նմուշառում, մայիսի 12-19-ը Գյումրիում իրականացվել է 319 նմուշառման հետազոտություն:

Նմանատիպ Հոդվածներ

Ուժգին քամին վնասներ է հասցրել Շիրակի մարզի բնակավայրերում

Սերինե

Շիրակի մարզում ավելացել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը

Աշխեն

Քննարկվում է Մարալիկում տեղաշարժի սահմանափակման հարցը․ մարզպետ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին