24 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90809.6 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » Շիրակի մարզում հուլիսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք
Այլ Լուրեր

Շիրակի մարզում հուլիսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք

հետևեք մեզ նաև Telegram-ում

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ հուլիսի 11-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 84 բնակիչ է բուժվում։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5797 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 10-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 4443 նմուշառման հետազոտություն, հուլիսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 967 քաղաքացի, նրանցից 274-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 341 բնակիչ։
45 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 24 դեպք։

Նմանատիպ Հոդվածներ

Covid-19. 225 նոր դեպք, 125 առողջացած

Սերինե

Covid-19. Հաստատված 200 նոր դեպք, 387 առողջացած

Սերինե

Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների կամավոր հետազոտություն

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին