15 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2020
101872 By Google Analytics 30.09.2020
Գլխավոր » Շողակաթում պեղված դամբարանից ուսումնասիրության արժանի եւ կարեւոր հնագիտական նյութեր են հանվել
Այլ Լուրեր

Շողակաթում պեղված դամբարանից ուսումնասիրության արժանի եւ կարեւոր հնագիտական նյութեր են հանվել

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Շողակաթ եւ Արտանիշ գյուղերի հնավայրերում ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի համատեղ ծրագրերով եւ համաֆինանսավորմամբ 2020 թվականի օգոստոսի 3-ից մեկնարկել եւ ընթանում են հնագիտական պեղումներ: Ինչպես տեղեկացրեց արշավախմբի համաղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բոբոխյանը, պեղումներն իրականացվում են ՀՀ Գիտության պետական կոմիտեի հետ համագործակցությամբ, «Թաքնված եւ ծածկված հնագիտական հուշարձանների որոնումը երկրաքիմիական մեթոդներով» ծրագրի շրջանակներում (ղեկավար՝ երկրաբանական գիտությունների թեկնածու Արշավիր Հովհաննիսյան): Հնագիտական պեղումներն այս պահին իրականացվում են Շողակաթ գյուղի դամբարանադաշտում եւ Արտանիշ գյուղի՝ վաղ բրոնզեդարյան բնակատեղիում: Առաջիկա օրերի ընթացքում պեղումներ կիրականացվեն նաեւ Գեղամասար խոշորացված համայնքի Սոթք գյուղի ամրոց-բնակատեղիում: «Շողակաթ բնակավայրում պեղել ենք Արտանիշ 23 պայմանական անունը կրող դամբարանադաշտը: Երկու դամբարան արդեն պեղել ենք, հիմա պեղում ենք երրորդը: Դամբարանները պատկանում են երկաթի դարին: Պեղված դամբարաններից մեկն էլ թալանվել է կես տարի առաջ, որի համար քրեական գործ է հարուցվել: Այդուհանդերձ, այդ դամբարանից գտնվել են ուսումնասիրության արժանի եւ կարեւոր հնագիտական նյութեր՝ ուլունքներ, խեցեղեն, մարդկային եւ կենդանական ոսկորներ, որոնք պատկերացում են տալիս այդ ժամանակաշրջանի տնտեսական հարաբերությունների, մշակույթի, կենցաղի եւ հավատալիքների մասին: Արտանիշի վաղբրոնզեդարյան հնավայրը մեր արշավախմբի կողմից բացահայտվել է 2015 թվականին: Այն վերաբերում է Ք. ա. երրորդ հազարամյակի առաջին կեսին: Պեղվել են հետաքրքիր հնագիտական իրեր: Ընդլայնված կազմ ունեցող արշավախմբում ընդգրկված են մասնագիտական բարձր որակավորում ունեցող հնագետներ եւ երկրաբաններ»,-ներկայացրեց արշավախմբի ղեկավարը:

Նմանատիպ Հոդվածներ

Շողակաթ համայնքում մինչեւ տարերվերջ կգործարկվեն արեւային ֆոտովոլտային երկու կայան

Անի Գրիգորյան

Շողակաթ խոշորացված համայնքը ստացել է նորագույն էքսկավատոր-բեռնիչ մեքենա

Սերինե

Շողակաթ խոշորացված համայնքի երեք բնակավայրում կկառուցվեն խմելու ջրատարի ներքին եւ արտաքին ցանցեր

Ani Grigoryan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին