5 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116732.8 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Շողակաթ խոշորացված համայնքը ստացել է նորագույն էքսկավատոր-բեռնիչ մեքենա
Այլ Լուրեր

Շողակաթ խոշորացված համայնքը ստացել է նորագույն էքսկավատոր-բեռնիչ մեքենա

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքին ՀՀ կառավարության կողմից կոմունալ ծառայությունների բարելավման եւ ճանապարհների սպասարկման ապահով ման նպատակով հատկացվել է մեկ էքսկավատոր-բեռնիչ մեքենա:

Ինչպես տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, առաջիկայում համայնքը կստանա եւս երկու միավոր տեխնիկա՝ մեծ եւ փոքր ինքնաթափ մեքենաներ: Տրամադրված տեխնիկան կօգտագործվի ճանապարհների մաքրման, հարթեցման, ջրատարների վթարների կարգավորման, այլ կոմունալ ծառայությունների մատուցման ընթացքում: «Համայնքի համար անչափ կարեւոր ծրագիր է իրականացվել: Հատկացված տեխնիկան ոչ միայն նպաստելու է կոմունալ ծառայությունների մատուցման բարելավմանը եւ ճանապարհների սպասարկման  ապահովմանը, այլ նաեւ, պահանջի դեպքում, տրամադրվելու է վարձակալությամբ, ինչի արդյունքում տեղական բյուջեի մուտքերն ավելացնելու հնարավորություն կունենանք»,-ընդգծեց համայնքի ղեկավարը:

Նմանատիպ Հոդվածներ

Շողակաթ համայնքում մինչեւ տարերվերջ կգործարկվեն արեւային ֆոտովոլտային երկու կայան

Անի Գրիգորյան

Շողակաթում պեղված դամբարանից ուսումնասիրության արժանի եւ կարեւոր հնագիտական նյութեր են հանվել

Անի Գրիգորյան

Շողակաթ խոշորացված համայնքի երեք բնակավայրում կկառուցվեն խմելու ջրատարի ներքին եւ արտաքին ցանցեր

Ani Grigoryan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին