24.5 C
Yerevan
19 Հոկտեմբերի, 2020
106905.6 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Շողակաթ համայնքում մինչեւ տարերվերջ կգործարկվեն արեւային ֆոտովոլտային երկու կայան
Այլ Լուրեր

Շողակաթ համայնքում մինչեւ տարերվերջ կգործարկվեն արեւային ֆոտովոլտային երկու կայան

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Ծափաթաղ եւ Աղբերք գյուղերում այժմ ընթացքի մեջ են 5-ական մգվտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանների շինարարական աշխատանքները:

Ինչպես տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, Ծափաթաղում կառուցվող կայանի շինարարությունը մեկնարկել է 2019 թվականին եւ այժմ գտնվում է ավարտական փուլում: Կայանը կառուցվում է «Թուֆենկյան» հիմնադրամի ներդրած միջոցներով: Աղբերքի արեւային ֆոտովոլտային կայանը կառուցվում է «Սոլար Ֆարմ» ՍՊԸ ներդրած միջոցների հաշվին: Շնարարական աշխատանքները սկսվել են այս տարվա գարնանը եւ կավարտվեն մինչեւ տարեվերջ: Ավարտական փուլում է գտնվում նաեւ Շողակաթի 85 կվտ/ժամ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանի կառուցումը, որն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Իսկ 2020 թվականի սեպտեմբերի 22-ի դրությամբ արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ Աղբերքում 5, Շողակաթում 3,4 մգվտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային նոր կայանների կառուցումը սկսելու համար:

«Արեւային կայանների շինարարության արդյունքում մեր համայնքում բացվել է 130-140 ժամանակավոր եւ 10 հիմնական աշխատատեղ: 10 մգվտ հզորությամբ երկու կայանի համար ներդրված գումարը կազմել է շուրջ 4 մլրդ դրամ: Նոր կայանների շինարարության մեկնարկը  համայնք կբերի նոր խոշոր ներդրումներ՝ մինչեւ 1 միլիարդ 300 միլիոն դրամի չափով: Արեւային ֆոտովոլտային կայանների կառուցումը ոչ միայն զարկ է տալիս մեր համայնքի տնտեսկան զարգացմանը, այլ նաեւ նպաստում է մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովմանը»,- նշեց Սուլիկո Շուշանյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Շողակաթում պեղված դամբարանից ուսումնասիրության արժանի եւ կարեւոր հնագիտական նյութեր են հանվել

Անի Գրիգորյան

Շողակաթ խոշորացված համայնքը ստացել է նորագույն էքսկավատոր-բեռնիչ մեքենա

Սերինե

Շողակաթ խոշորացված համայնքի երեք բնակավայրում կկառուցվեն խմելու ջրատարի ներքին եւ արտաքին ցանցեր

Ani Grigoryan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին