-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116102.4 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Շոյգուն Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը
Աշխարհ

Շոյգուն Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վստահ է՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը կպահպանվի նաև առաջիկայում:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Շոյգուն հայտնել է նոյեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը:

«Կարծում եմ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պատմական հայտարարությունից այնքան էլ շատ ժամանակ չի անցել, սակայն խաղաղապահ ուժերն արդեն այն 23 պահակակետում են, որոնք որոշվել էին:  Շփման գոտում անվտանգություն ապահովելու նպատակով վերահսկղության տակ են առնվել հիմնական մայրուղիները: Սկսվել է փախստականների վերադարձի գործընթացը: Մեր աշխատանքն արդյունքներ է տալիս: Այս ընթացքում հրադադարը պահպանվում է, և ես վստահ եմ, որ այդպես կլինի նաև հետագայում»,-նշել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին ժամը 01:00-ից: Ռուս խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ:

Նմանատիպ Հոդվածներ

Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարում Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման շուրջ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին