3 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
116988.8 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » Շուշին ապրում է. հարսանիք՝ Ղազանչեցոց եկեղեցում
Այլ Լուրեր

Շուշին ապրում է. հարսանիք՝ Ղազանչեցոց եկեղեցում

Ի հեճուկս պատերազմի, թուրք-ադրբեջանական վայրագությունների, կյանքը Արցախում կանգ չի առնում. Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում հոկտեմբերի 24-ին պսակադրություն է եղել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, որը մասնակցել է պսակադրությանը, տեղեկացրեց, որ արարողությունը հայտնվել է նաև Արցախում գտնվող միջազգային լրատվամիջոցների շատ ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում, նրանք ներկա են եղել, տեսանկարահանել:

Ամուսնացողները լրագրող Մարիամ Սարգսյանը և կամավոր Հովիկ Հովսեփյանն են:

«Շատ կարևոր էր որպես ուղերձ, որ որևէ կերպ չենք դադարելու ապրել մեր բնականոն կյանքով, որևէ կերպ պատերազմը մեզ չի կանգնեցնելու: Երկու հրաշալի երիտասարդներ են ամուսնացողները: Իրենք ասում էին, որ սա հենց իրենց կոչն է, որ որևէ կերպ չեն դադարելու ապրել բնականոն կյանքով»,-ասաց Աբրահամյանը:

Սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմական գործողությունների ընթացքում հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի Զինված ուժերը երկու անգամ հրթիռակոծել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին