23 C
Yerevan
26 Մայիսի, 2020
69216.8 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա իր աջակցությունը ստանալ․Զարուհի Բաթոյան
Սոցիալական

Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա իր աջակցությունը ստանալ․Զարուհի Բաթոյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Արդեն հասանելի է չորրորդ և վեցերորդ ծրագրերի ֆինանսավորումը այսինքն՝ նրանք, ովքեր այս ծրագրերի շահառու են ստանում են ֆինանսական աջակցությունը։ Հիշեցնեմ, որ չորրորդ ծրագիրը վերաբերում էր մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն անձանց, ովքեր ազատվել էին աշխատանքից Մարտի 13-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։ Վեցերորդ ծրագիրը՝ նույն ժամանակահատվածում ազատված  մարդկանց էր վերաբերում, որոնք երեխաներ չունեին։ Ծրագրերի շահառու է անձը, թե ոչ կարող է ստուգել օնլայն SSA կայքում, որտեղ նշված է այն բանկը, որտեղից կարող է ստանալ աջակցությունը, որը, հիշեցնեմ միանվագ է։ Վաղը արդեն սկսվի յոթերորդ ծրագրի ֆինանսավորումը, որը վերաբերում էր հղի կանանց, նրանց, որոնց ամուսինները ազատվել էին աշխատանքից կամ իրենք չէին աշխատում կամ միայնակ են։ Ստացել ենք շուրջ 15,000 հղի կնոջ մասին տվյալներ, բայց դրանք պետք է համադրենք մեր մյուս բազաների հետ՝ հասկանալու, թե ովքեր են շահառու այս ծրագրին։ Շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա իր աջակցությունը ստանալ։ Ութերորդ և իններորդ ծրագրերը տրամադրվելու են դիմումի հիման վրա»,- այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Արժանապատիվ կյանքով ապրելու, զարգանալու, ինքնադրսևորվելու և նոր հնարավորություններ ստեղծելու միակ միջոցը աշխատանքն է․ Զարուհի Բաթոյան

Աշխեն

30 տոկոսով կբարձրանա 5 մանկատան աշխատողների աշխատավարձը

Աշխեն

Փորձ է արվում ստեղծել գործիք, որ քաղաքացիների աջակցության գումարը փոխանցվի քարտերին. Սոնա Մարտիրոսյան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին