27 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92035.2 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » ՇՎՏՄ կրկնայցերը շարունակվում են. իրականացվել են կասեցումներ «Առինջ մոլ»-ում
Սոցիալական

ՇՎՏՄ կրկնայցերը շարունակվում են. իրականացվել են կասեցումներ «Առինջ մոլ»-ում

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմիննայսօր՝ հուլիսի 14-ին, մշտադիտարկումներու կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ստուգայցերի ընթացքում շինանյութերի խանութներում, բենզալցակայաններում ու գազալցակայաններում էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Այսօր Տեսչական մարմին ըկասեցումներ է իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, ինչպես նաև «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում: Շենգավիթում կասեցվել է շինանյութի, իսկ Մալաթիա Սեբաստիայում հագուստի առևտրով զբաղվող տնտեսավարողների գործունեություն, որտեղ բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները և սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները:

«Առինջ մոլում» 24 ժամով կասեցվել է շինանյութի և տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող մի շարք տնտեսավարողների գործունեություն: Այստեղ ևս հիմնական թերությունները կապված են եղել ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների հետ:

ՇՎՏՄ ներկայացուցիչների կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է:

Հիշեցնենք, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում: Տեղում ստուգվում են պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Արմավիրի մարզում, Մասիսում կասեցումներ են կատարվել

Նատա Հարությունյան

ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում

Սերինե

ՇՎՏՄ-ն շարունակել է մշտադիտարկումները Կոտայքում. արձանագրվել են խախտումներ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին