29 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91068.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » ՇՎՏՄ-ն կրկնայցեր և կասեցումներ է իրականացրել Երևանում
Սոցիալական

ՇՎՏՄ-ն կրկնայցեր և կասեցումներ է իրականացրել Երևանում

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը  մշտադիտարկումներ և կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում և Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ավտոպահեստամասերի տոնավաճառում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Դիտարկումների ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ առկա թերությունները տեղում շտկվել են: Տեսչական մարմինը կասեցման գործընթաց է իրականացրել նաև Սուրմալու առևտրի կենտրոնի տաղավարներից մեկում, որտեղ բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանը:

Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմաբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում  է:

Հիշեցնենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշմանհամաձայն՝շարունակումէմշտադիտարկումներիրականացնելառևտրիկենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում: Ստուգվում է դիմակների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների, «դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին» իրազեկման թերթիկների, սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով արվող գծանշումների, ախտահանիչ հեղուկների, ինչպես նաև ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների առկայությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում

Սերինե

ՇՎՏՄ-ն շարունակել է մշտադիտարկումները Կոտայքում. արձանագրվել են խախտումներ

Անի Գրիգորյան

ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացնում Կոտայքում ու Արագածոտնում. խախտումներ չկան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին