27 C
Yerevan
11 Օգոստոսի, 2020
91292.8 By Google Analytics 10.08.2020
Գլխավոր » ՇՎՏՄ-ն կրկնայցեր և կասեցումներ է իրականացրել Երևանում
Սոցիալական

ՇՎՏՄ-ն կրկնայցեր և կասեցումներ է իրականացրել Երևանում

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշմանհամաձայն՝շարունակումէմշտադիտարկումիրականացնելառևտրիկենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում` պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Այսօր՝ հուլիսի 3-ին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը  մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ստուգայցերի և կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերվել:

Պարետի որոշմամբ տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Կասեցվել է մի շարք բենզալցակայանների և շինանյութի առևտրի կետերի գործունեություն: Նշված տնտեսավարողների մոտ բացակայել են դիմակների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմաբ Տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում  է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Արմավիրի մարզում, Մասիսում կասեցումներ են կատարվել

Նատա Հարությունյան

ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում

Սերինե

ՇՎՏՄ-ն շարունակել է մշտադիտարկումները Կոտայքում. արձանագրվել են խախտումներ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին