27 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2020
100131.2 By Google Analytics 25.09.2020
Գլխավոր » ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Արմավիրի մարզում, Մասիսում կասեցումներ են կատարվել
Այլ Լուրեր

ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Արմավիրի մարզում, Մասիսում կասեցումներ են կատարվել

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ շարունակում է մշտադիտարկումներ  իրականացնել պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, օգոստոսի 11-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկումներ են իրականացրել Էջմիածին քաղաքում և Արմավիրի մարզի մի քանի այլ բնակավայրերում: Մշտադիտարկման ընթացքում մի քանի խախտումներ են արձանագրվել Արմավիրի մարզի բենզալցակայաններում, որտեղ բացակայել են փակ աղբամանները, ջերմաչափերն և ջերմաչափման գրանցամատյանները:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը օգոստոսի 11-ին նաև իրականացրել է կասեցման գործընթաց՝ 24 ժամով կասեցվել են Մասիս քաղաքում  և Արարատի մարզում  գտնվող մի քանի շինանյութի խանութների, ինչպես նաև բենզինի և գազի լցակայանների գործունեությունը: Նշված տնտեսավարողների մոտ ավելի վաղ իրականացված մշտադիտարկումների ընթացքում բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Տեսչական մարմինը շարունակում  է մշտադիտարկում իրականացնել ՀՀ ողջ տարածքում: Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են Պարետատուն:

Նմանատիպ Հոդվածներ

ՇՎՏՄ-ն տնտեսվարողնեին կոչ է անում զերծ մնալ խախտումներից և պահպանել հակահամաճարակային կանոնները

Անի Գրիգորյան

ՇՎՏՄ-ն Երևանի խոշոր առևտրի կենտրոններում էական խախտումներ չի արձանագրել

Նատա Հարությունյան

ՇՎՏՄ-ն մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում էական խախտումներ չի արձանագրել

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին