14 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » ՇՎՏՄ-ն տնտեսվարողնեին կոչ է անում զերծ մնալ խախտումներից և պահպանել հակահամաճարակային կանոնները
Այլ Լուրեր

ՇՎՏՄ-ն տնտեսվարողնեին կոչ է անում զերծ մնալ խախտումներից և պահպանել հակահամաճարակային կանոնները

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է ստուգայցերը շարունակելու մասին և տնտեսվարողներին կոչ է արել զերծ մնալ խախտումներից: Ներկայացնում ենք ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրությունը.

«Տեսչական մարմնի ծառայողներն  իրականացնելու են ստուգայցեր առևտրի իրականացման վայրեր՝ առևտրի կենտրոններ, տոնավաճառներ, շինարարական խանութներ, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր:

Խախտումներ թույլ տված տնտեսավարողների նկատմամբ կասեցումներ այլևս չեն իրականացվելու, փոխարենը վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 182.4 հոդվածի համաձայն կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ, որը լինելու է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեք հարյուրապատիկի սահմաններում: Միևնույն տնտեսավարողի մոտ 2-րդ անգամ խախտում հայտնաբերելիս վարչական պատասխանատվության չափը կկազմի նվազագույն աշխատավարձի հարյուր հիսունապատիկից մինչև հինգ հարյուրապատիկի չափով:

Տեսչական մարմինը խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից և պահպանել հակահամաճարակային կանոնները, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ»:

Հայաստանում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49072 դեպք, որոնցից 43576-ն` առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 948 դեպք:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Նմանատիպ Հոդվածներ

ՇՎՏՄ-ն Երևանի խոշոր առևտրի կենտրոններում էական խախտումներ չի արձանագրել

Նատա Հարությունյան

ՇՎՏՄ-ն մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում էական խախտումներ չի արձանագրել

Նատա Հարությունյան

ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Արմավիրի մարզում, Մասիսում կասեցումներ են կատարվել

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին