28 C
Yerevan
20 Սեպտեմբերի, 2020
98630.4 By Google Analytics 19.09.2020
Գլխավոր » Շրջակա միջավայրի նախարարն աշխատանքային այցով Տավուշում է
Այլ Լուրեր

Շրջակա միջավայրի նախարարն աշխատանքային այցով Տավուշում է

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում  նախարարի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«Նախարարը դիտարկում է Դիլիջան տանող ոլորանների ճանապարհահատվածում տեղադրված, համապատասխան փաստաթղթեր չունեցող շինություններն ու տաղավարները, որոնք գտնվում են Դիլիջան ազգային պարկի ենթակայության սահմաններում և կառուցապատված կամ տեղադրված են օրենքի խախտումներով։

Նախարար Պետրոսյանը տեղում հանձնարարականներ է տալիս Դիլիջան ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարին՝ նվազագույն ժամկետներում գույքագրել ու իրեն ներկայացնել ոլորանների հատվածում՝ բնության հատուկ պահպանվող տարածքում անկանոն տեղադրված եւ կառուցված շինությունների ու տաղավարների ամբողջական ցանկը, ստուգել դրանց գործունեության օրինականությունն ու համապատասխան փաստաթղթերի առկայությունը։
Հարկ եղած դեպքում սկսել ապամոնտաժման կամ հեռացման աշխատանքներ»,- գրոմ է նա։

Նմանատիպ Հոդվածներ

Ափամերձ անտառաշերտը հատուկ տեխնիկայի և ձեռքի աշխատանքի օգնությամբ մաքրվում է ծառերից, թփերից. Ռոմանոս Պետրոսյան

Նատա Հարությունյան

Անտառպահպանմանն ուղղված ծրագրերը ՀՀ բնապահպանական քաղաքականության կարևոր խնդիրներից են․ՇՄ նախարար

Նատա Հարությունյան

Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է բացառել կարմիրգրքյան բուսատեսակները վնասելու դեպքերը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին