23 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83305.6 By Google Analytics 08.07.2020
Գլխավոր » Շրջանառության մեջ է դրվել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող ԱԺ որոշման նախագիծը
Այլ Լուրեր

Շրջանառության մեջ է դրվել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող ԱԺ որոշման նախագիծը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ավելի քան 30 պատգամավոր շրջանառության մեջ է դրել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին ԱԺ որոշումն ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագիծը: Որոշման ընդունման դեպքում կչեղարկվի ապրիլի 5-ին նշանակված, սակայն արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն, որով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 107.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով ու Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՕ-001-Ն որոշումը»,- նշված է որոշման նախագծում:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտի հրապարակման պահից:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին