9 C
Yerevan
23 Նոյեմբերի, 2020
115545.6 By Google Analytics 22.11.2020
Գլխավոր » Շփման գծում կրակի խտությունը թուլացել է պատերազմի առաջին օրերի համեմատ
Այլ Լուրեր

Շփման գծում կրակի խտությունը թուլացել է պատերազմի առաջին օրերի համեմատ

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի առաջին օրերի համեմատ շփման գծում կրակի խտությունը թուլացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կրակի խտությունը թուլացել է մեծ հաշվով, նույնը չէ հաստատ: Ի վերջո, կողմերը կրում են կորուստներ, կողմերի զինված ուժերը համապատասխան ներուժ են կորցնում, չեն կարող առաջին օրվա ամենամեծ թափի հետ համեմատվել հետագա օրերը, բայց առանձին տեղերում, երբ փորձում են կատաղի հարձակում իրականացնել կամ գրոհել կոնկրետ բնակավայրեր, բնագծեր, երբեմն, կարճաժամկետ, այդ խտությունը միանգամից նորից բարձրանում է»,- ասաց Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Նմանատիպ Հոդվածներ

Ինչ էր պահանջում խորհրդարանի ընդդիմությունը պատերազմի առաջին օրը և ինչ է առաջարկում այսօր

Սերինե

Հիմա Արցախում շրջապատված ես թուրքերով, ի՞նչ իմանաս մի օր էլի թուրքը չի հարձակվի, 30 տարի տուն-տեղ ստեղծեցինք և ահա արդյունքը․ Արցախցիները ինքնորոշման պահանջ են դնում

Անի Գրիգորյան

Պատերազմի ընթացքում զոհվել է 28 ոստիկան, վիրավորվել է՝ 150-ը. ՀՀ ոստիկանություն

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին