29 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
100902.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Ո՞վ է ասել, որ քաղաքական որոշումները լինում են միայն հաճելի. քաղաքագետը՝ վարչապետի՝ Լուկաշենկոյին շնորհավորելու մասին
Այլ Լուրեր

Ո՞վ է ասել, որ քաղաքական որոշումները լինում են միայն հաճելի. քաղաքագետը՝ վարչապետի՝ Լուկաշենկոյին շնորհավորելու մասին

Մարդկային առումով այդքան էլ հաճելի որոշում չէ, բայց ո՞վ է ասել, որ քաղաքական որոշումները լինում են միայն հաճելի, քաղաքական որոշումները լինում են նպատակահարմար ու բխող առկա իրավիճակից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Հանուն հանրապետության» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Բելառուսի նախագահին շնորհավորելուն:

«Այո, սա ոչ այնքան հաճելի է, նույիսկ տեղեր կան, որ զզվելի է, բայց ռեալ պոլիտիկա է, որը բխում է Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակից, բխում է միջազգային հարաբերություններում առկա իրավիճակից ու արտացոլում է ՀՀ դիրքավորումն այս իրավիճակում։ Այս իմաստով այն, ինչ արեց Հայաստանի ղեկավարությունը, ընտրությունն էր վատի ու վատթարագույնի միջև։ Ընտրվեց վատը, որպեսզի խուսափենք վատթարագույնից»,- ասաց նա։

Քաղաքագետը հիշեցրեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ երկիր է, որտեղ գործընկեր է Բելառուսի հետ։ Նա նկատեց, որ այս կառույցներին անդամակցությունը նախկին իշխանությունների ժառանգությունն է։

«Մեկ օրվա մեջ չէ, որ կարող ենք այդտեղ շատ բան փոխել, եթե անգամ շատ ցանկանանք։ Հաստատապես այս պահին մենք նպատակ չունենք բոլորին մեջքով շրջվելու, նպատակ չունենք բոլորին մերժելու ու կոմունիկացիան անհնար դարձնելու։ Ի վերջո, Բելառուսից 3000 կմ հեռու գտնվող Հայաստանը պաշտոնական Մինսկի կողմից արված հայատարությունն է ի գիտություն ընդունել, ըստ որի, Լուկաշենկոն է ընտրվել Բելառուսի նախագահ։ Եթե վաղը չէ մյուս օրը Լուկաշենկոյին քերեն իր սիրելի աթոռից  ու տեղը կգա ուրիշը, ապա մենք հաճույքով կշնորհավորենք նրան, ում կընտրի Բելառուսի ժողովուրդը»,- ընդգծեց Ռուբեն Մեհրաբյանը։

Միևնույն ժամանակ Ռուբեն Մեհրաբյանը շնորհավորում ու աջակցում է Բեռալուսի նախագահի ընտրությունները բողոքարկող քաղաքացիներին։

«Ուզում եմ անկեղծորեն շնորհավորել Բելառուսի ժողովրդին իրենց հերոսական պայքարի համար։ Հույս ունեմ, որ այս հաղթանակները ճանապարհ են բացում դեպի ամենակարևոր հաղթանակը, որը պատմականորեն անխուսափելի է։ Պարզապես համբերություն եմ մաղթում Բելառուսի հերոս քաղաքացիներն ու նրանց համակրող ոչ բելառուսցիներին»,- եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Աշխարհազոր ունենալու պարագայում Հայաստանը կդառնա անառիկ պետություն․ Մեհրաբյանը՝ ՊՆ-ի նոր նախագծի մասին

Անի Գրիգորյան

Էրդողանն ուզում է փոխել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, բայց իր ականջների հետևը կտեսնի, ուզածին չի հասնի․ Ռ․ Մեհրաբյան

Նատա Հարությունյան

Սրտաճմլիկ ակցիաներով ՀՀԿ-ն փորձում է իր ակտուալությունը պահպանել քաղաքական դաշտում․ Ռուբեն Մեհրաբյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին